Տնտեսական

06.10.2011 15:42


Գյումրիում մանր ու միջին գործարարները ճգնաժամի մեջ են

Գյումրիում մանր ու միջին գործարարները ճգնաժամի մեջ են

Մանր ու միջին գործարարների հանդեպ կառավարության քաղաքականությունից շարունակ դժգոհություններ են հնչում գործարար շրջանակներում: Վերջիններս նշում են, որ օր օրի, հատկապես Գյումրիում, գործարարությամբ զբաղվելը դառնում է անտանելի և ոչ շահութաբեր: Հիմնական պատճառների թվում նշվում են բնակչության անվճարունակությունը և գործարարների նկատմամբ կառավարության ձեռնարկած վարչական և ֆինանսական հետապնդումները: Գյումրու կենտրոնական շուկայում հագուստեղենի առևտրով զբաղվող գործարարները նշում են, որ ամեն օր կրպակներ են փակվում, քանի որ այլևս շահութաբեր չէ աշխատելը.

«Իհարկե պետք է փակենք. ես անձամբ գնալու եմ։ Ժամանակը գա, բոլորս էլ կփակենք ու կգնանք այստեղից: Սուղ վիճակ է, վաճառողն էլ գումար չունի, գնողն էլ: Քաղաքում պարապուրդ է, ապրելու տեղ չի դառել: Մարդիկ մի կերպ հացի համար են գումար հասցնում, որտեղի՞ց գան՝ շոր առնեն»,- ասել է հագուստի առևտրով զբաղվող Շուշան Գևորգյանը:

Դերենիկ Մալխասյան

Գյումրի

Այս խորագրի վերջին նյութերը