Լրահոս

06.10.2011 15:29


ՀՀ ԳԱԱ Հ. Բունիաթյանի անվան կենսաքիմիայի ինստիտուտը նշում է իր 50-ամյա հոբելյանը

Սույն թվականի հոկտեմբերի 7-ին` ժամը 10:00-ին, ՀՀ ԳԱԱ նախագահությունում, տեղի կունենա ՀՀ ԳԱԱ Հ. Բունիաթյանի անվան կենսաքիմիայի ինստիտուտի 50-ամյա հոբելյանին նվիրված հանդիսավոր նիստ: Միջոցառմանը կմասնակցի Եւրոպական կենսաքիմիական կազմակերպությունների ֆեդերացիայի (Federation of European Biochemical Societies (FEBS)) պատվիրակությունը:

Հանդիսավոր մասին կհաջորդեն Ուկրաինայի գիտնական Տ. Բորիսովայի եւ Հայաստանի երիտասարդ գիտնականների զեկուցումները:

ՀՀ ԳԱԱ Տեղեկատվական-վերլուծական կենտրոն

Այս խորագրի վերջին նյութերը