Մենք չենք թուլանում, տեսնում ենք ՌԴ-ի սահմանների մոտ հակամարտություն հրահրելու Արևմուտքի փորձերը. Լավրով
Ուզբեկստան կատարած այցի արդյունքներով մամուլի ասուլիսում ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը մեկնաբանել է Արևմուտքի ճնշումը Ռուսաստանի գործընկերների վրա:
«Արևմուտքի ներկայացուցիչների, ԵՄ պատվիրակներից բացի, այստեղ են գալիս նաև պատժամիջոցների խնդիրների համար պատասխանատու ամերիկացիները, լկտիությունը, իհարկե, անցնում է բոլոր սահմանները, և դա ընկալվում է որպես ինքնուրույնության, անկախության նկատմամբ հարգանքի իսպառ բացակայություն այն երկրների նկատմամբ, որոնք ենթարկվում են նման ճնշման, սպառնալիքների»,-ասել է Լավրովը։
Միաժամանակ նախարարը նշել է, որ Ռուսաստանը քաղաքական ծրագրերում հաշվի է առնում իր սահմանների մոտ հակամարտություն հրահրելու Արևմուտքի փորձերը։
«Մենք չենք թուլանում, տեսնում ենք այս ամենը և հաշվի ենք առնում մեր պլանավորման մեջ՝ ռազմաքաղաքական, դիվանագիտական և այլ առումներով»,-ասել է նա։
ՌԴ ԱԳ նախարարը նշել է, որ Ռուսաստանի Դաշնությունը տեսել է՝ Վրաստանի ղեկավարությանը ընդդեմ Ռուսաստանի «երկրորդ ճակատ» բացելու գործընթացում ներգրավելու փորձերը, սակայն երկրի իշխանությունները պատասխանատու մոտեցում են ցուցաբերել և հրաժարվել նման գործողություններից։
Ռուսական դիվանագիտության ղեկավարի խոսքով՝ մասնավորապես, Մոլդովայից փորձում են «երկրորդ, երրորդ, մեկուկեսորորդ ճակատ» ստեղծել։
«Եվ այն, թե ինչպես է Արևմուտքը վերաբերվում այս կամ այն ղեկավարությանը, պարզ երևաց, երբ Մոլդովայում բողոքի ցույցեր եղան ընդդեմ նախագահի, կառավարության արևմտապետ գծի՝ տնտեսական զարգացման շահերն անտեսելու դեմ։ Արևմուտքը դա գրեթե դատապարտեց որպես օրինական իշխանություններին տապալելու փորձ»,-ասել է Լավրովը:
Միևնույն ժամանակ, նախարարը նշել է, որ Վրաստանի դեպքում «ցուցարարներին ակտիվ աջակցություն է ցուցաբերվել, և ցուցարարներին ամեն կերպ խթանել են հերթական գունավոր հեղափոխությունն անելու համար»։
Լավրովը նաև նշել է, որ Լեհաստանը Բելառուսի հետ սահմանին լուրջ ռազմական կոնտինգենտ է կենտրոնացրել, ինչը նույնպես չպետք է մոռանալ։

Աղբյուրը՝ tert.am