Թաիլանդում ջրհեղեղի հետևանքով զոհվել է 506 մարդ, ևս երկուսը անհայտ կորած է համարվում։ Այս մասին ասվում է տարերային աղետների կանխարգելման վարչության հաշվետվության մեջ։
Ինչպես փոխանցում է «Gazeta.ru»–ն, ամենաշատ զոհերը՝ 61 մարդ, գրանցվել են երկրի կենտրոնական Նակհոն Սավան շրջանում, սրան հաջորդում է Այութհայա շրջանը, որտեղ զոհվել է 53 մարդ։ Մոտ 3,2 մլն մարդ դեռևս չի կարողանում տուն վերադառնալ։
Հուլիսի կեսերից Թաիլանդում հորդառատ մուսոնային անձրևները ջարդել են մի քանի ամբարտակներ, ինչի հետևանքով երկրի շատ շրջաններ անցել են ջրի տակ։
Հոկտեմբերի կեսերին Թաիլանդի մայրաքաղաքի ղեկավարությունը հայտարարել էր Բանգկոգի 13 շրջաններից բնակիչների արտակարգ տարհանման մասին։
Թաիլանդում ջրհեղեղի զոհերի թիվը հասել է 506–ի