Հեռուստատեսությունը բավարարո՞ւմ է դիտողի պահանջները
Լրագրողների հետ հանդիպման ժամանակ սոցիոլոգ Ահարոն Ադիբեկյանը հայտարարել է, թե հեռուստատեսությունն այսօր մրցակից չունի, և իրենց հաշվարկներով՝ բնակչության 2/3-ը տեղեկություններ է ստանում ու իր մշակութային պահանջների սպառումը իրականացնում հեռուստատեսության միջոցով։
-Հայաստանի բնակչության մեծ մասն այսօր դիտում է սերիալներ։ Իսկ այդ սերիալները չունեն ենթատեքստ, գեղագիտական արժեք չեն ներկայացնում իրենցից։ Սերիալները չունեն կոնտեքստային բնույթ։ Նրանք այն են, ինչ կա կյանքում։ Այդ սերիալները դիտողները մտել են վիրտուալ աշխարհ և ապրում են այդ հերոսներով։ Եթե կոնտեքստային լիներ, խնդիր չէր լինի,-ասել է նա։
Պրոդյուսեր Մամիկոն Չատինյանն էլ նշել է, որ, օրինակ, Հանրային հեռուստատեսությամբ հեռարձակվող «Աննա» հեռուստասերիալը տարբերվում է մյուսներից։ Այն հարցին, թե չէ՞ որ այդ սերիալում էլ կան քրեական տեսարաններ, ոստիկանին ստորացնող կադրեր՝ Չատինյանը պատասխանել է.
-Էս բոլորը կյանքից վերցրած է, չէ՞։ Անընդհատ ցույց տանք, որ Աննան իրա մամայի հետ նստած լա՞ց է լինում։
Ե՛վ Մամիկոն Չատինյանը, և՛ Ահարոն Ադիբեկյանը կարևորել են հեռուստատեսության դաստիարակչական նշանակությունը։
-Խնդիրն այն է, որ այսօր ժանրերը խառնում են, վատը լավի տեղն է զբաղեցնում, իսկ լավն ընդհանրապես տեղ չունի,-ընդգծել է Ահարոն Ադիբեկյանը։
«7օր»-ի այն հարցին, թե արդյոք այսօր հեռուստադիտողը ստանո՞ւմ է այն, ինչի պահանջն ունի, Մամիկոն Չատինյանը պատասխանել է՝ այո։
-Տարբեր ճաշակի մարդիկ կան՝ մեկը ռոք է սիրում, մյուսն ուրիշ բան, բայց երբ համատարած մի բանի պահանջարկ կա, դա էլ մատուցվում է։ Մրցակցության խնդիր կա,-նշել է նա։

7or.am