Աշխարհ

14.04.2023 11:09


Ադրբեջանը դիմել է «Իսլամական ութնյակ»-ին անդամակցելու համար

Ադրբեջանը դիմել է «Իսլամական ութնյակ»-ին անդամակցելու համար

Ադրբեջանը դիմել է D8-ին («Իսլամական ութնյակ») անդամակցելու համար, հայտարարել է Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն Haber Türk-ին տված հարցազրույցում։

Նա նշել է այս կազմակերպության շուտափույթ վերափոխումը D20-ի կարևորությունը:

«Իսլամական ութնյակ»-ը (D8 տնտեսական համագործակցության կազմակերպություն) միջազգային կազմակերպություն է Բանգլադեշի, Եգիպտոսի, Նիգերիայի, Ինդոնեզիայի, Իրանի, Մալայզիայի, Պակիստանի և Թուրքիայի միջև համագործակցության զարգացման համար:

Աղբյուրը՝ tert.am

Այս խորագրի վերջին նյութերը