Արգենտինացի դարպասապահը մեկ խաղի ընթացքում հինգ 11–մետրանոց է հետ մղել
Նորությունների ռուսական ծառայությունը հայտնում է, որ «Էքսկուրսիոնիտաս» ֆուտբոլային թիմի դարպասապահ Մարկոս Ֆրասկանելան դարձել է Արգենտինայի գավաթի համար մղվող խաղի գլխավոր հերոսը։
«Արխենտինո դե Մերլո» թիմի հետ հանդիպման հիմնական ժամանակում նա փրկել է իր թիմին՝ դարպասն անառիկ պահելով 11–մետրանոց հարվածից հետո։ Իսկ հետխաղյա 11–մետրանոց հարվածաշարում նրան հաջողվել է հետ մղել ևս չորս հարված։
Նրա թիմը այդ խաղում հաղթանակ է տարել։ Հարկ է նշել, որ 11–մետրանոցներից մեկն էլ Ֆրասկանելան է իրացրել։ Դարպասապահն այդ խաղն անվանել է լավագույնն իր կյանքում։