Տեղի կունենա Վահե Գաբրիելյանի «Արցախ` Ղարաբաղի ժողովուրդն ու հողը» գրքի շնորհանդեսը
Ս.թ. նոյեմբերի 7-ին, ժամը 18.30-ին Մոսկվայի տան ցուցասրահում տեղի կունենա ԱԳՆ դիվանագիտական դպրոցի տնօրեն դեսպան Վահե Գաբրիելյանի ARTSAKH: the people and land of KARABAKH («Արցախ` Ղարաբաղի ժողովուրդն ու հողը») անգլերեն գրքի շնորհանդեսը և հեղինակի լուսանկարների ցուցահանդեսի բացումը:
Գրքում յոթ հարյուրից ավելի հեղինակային լուսանկարներով ներկայացված են Արցախի ամրոցները, միջնադարյան կամուրջները, վանքերն ու եկեղեցիները, քաղաքներն ու գյուղերը, մելիքական ապարանքները, հուշահամալիրները, թանգարանները և դրոշմանիշները, անդրադարձ է կատարված միջնադարյան մանրանկարչությանը և գորգարվեստին: Լուսանկարներն ուղեկցվում են համառոտ բացատրություններով: Արցախի բնության համայնապատկերները և ճարտարապետական գլուխգործոցների նմուշները լուսանկարված են տարվա տարբեր եղանակներին, այդ թվում նաև` ուղղաթիռից: Պատմական և ժամանակակից քարտեզներով փաստարկած տեքստային մասով տրված է նաև Արցախի վերաբերյալ պատմական ակնարկ՝ հնագույն ժամանակներից մինչև մեր օրերը:
Ցուցահանդեսում ներկայացված է գրքի լուսանկարների ընտրանին:

Մուտքն ազատ է: