«Ժառագություն» խմբակցության պատգամավոր Անհաիտ Բախշյանը Հայաստանի Հանրապետության մրցունակ գիտության կայացմանը միտված մի քանի առաջարկներով դիմել է Հայաստանի ազգային մրցունակության հիմնադրամի գործադիր տնօրեն Արման Խաչատուրյանին: Ստորեւ ձեզ ենք ներկայացնում նամակի բովանդակությունը:
1. Հայաստանում որեւէ միջազգային գիտական շտեմարան եւ տվյալների բազա հասանելի չէ գիտնականների եւ ուսանողների համար։ Այնինչ մրցունակ գիտություն ունենալու համար անհրաժեշտ է, որ մեր հայրենակիցներն ինտեգրվեն միջազգային գիտական ու ինֆորմացիոն հոսքերին։
Հայաստանի մշակութային ու գիտական ոլորտների մրցունակությունը խթանելու նպատակով առաջարկում եմ, որ Ձեր հիմնադրամը ապահովի միջազգային SCOPUS, Thomson Reuters, JSTOR եւ այլ գիտական շտեմարանների ազատ մուտք ապահովող համակարգերի անվճար հասանելիություն Հայաստանի բոլոր մշակութային, գիտական ու բարձրագույն կրթական հաստատությունների համակարգիչներից։
Որպես տարբերակ` առաջարկում եմ սկսած 2000 թվականից մինչ օրս քսան տպագրություն (միջինը տարեկան 2 տպագրություն) ունեցող գիտնականներին տրամադրել խրախուսավճար՝ 1,200,000 դրամ արժողությամբ, ինչը հավասար է ՀՀ ԳԱԱ թղթակից անդամի մեկ տարվա պատվո վճարին։
2. Միջազգային կուտակված գիտելիքները հասու դարձնելու եւ գիտնականների մրցունակությունը բարձրացնելու նպատակով` առաջարկում եմ Հայաստանի բոլոր մշակութային, գիտական ու կրթական հաստատությունները ապահովել անսահմանափակ եւ անվճար wi-fi ինտերնետային կապով»:
Մրցունակ գիտության կայացմանը միտված առաջարկներ
«Ժառագություն» խմբակցության պատգամավոր Անհաիտ Բախշյանը Հայաստանի Հանրապետության մրցունակ գիտության կայացմանը միտված մի քանի առաջարկներով դիմել է Հայաստանի ազգային մրցունակության հիմնադրամի գործադիր տնօրեն Արման Խաչատուրյանին: Ստորեւ ձեզ ենք ներկայացնում նամակի բովանդակությունը:
«Վերջերս մասնակցել եմ «Պահանջում ենք գիտության բարձր ֆինանսավորում» խմբի անդամների հետ կազմակերպված մի շարք քննարկումների, որոնց ժամանակ նրանք ներկայացրել են Հայաստանի Հանրապետության մրցունակ գիտության կայացմանը միտված մի շարք առաջարկներ: Կարեւորելով Խմբի բարձրացրած խնդիրները, իրատեսական համարելով առաջարկված լուծումները եւ արժեւորելով Հայաստանի ազգային մրցունակության դերն ու նպատակները` Ձեզ եմ ներկայացնում ստորեւ նշված առաջարկները:
Հայաստանի մշակութային ու գիտական ոլորտների մրցունակությունը խթանելու նպատակով առաջարկում եմ, որ Ձեր հիմնադրամը ապահովի միջազգային SCOPUS, Thomson Reuters, JSTOR եւ այլ գիտական շտեմարանների ազատ մուտք ապահովող համակարգերի անվճար հասանելիություն Հայաստանի բոլոր մշակութային, գիտական ու բարձրագույն կրթական հաստատությունների համակարգիչներից։
Առաջարկում եմ սահմանել ամենամյա մրցանակներ` հայաստանցի լավագույն երկու հարյուր գիտնականների համար: Համապատասխան ցանկի որոշման հիմք ընդունելով միայն միջազգային չափանիշների կիրառումը` օրինակ՝ պարտադիր տպագրությունների առկայությունն ազդեցության գործակից (Impact Factor) ունեցող եւ/կամ գրախոսվող միջազգային պարբերականներում, տպագրությունների հղման գործակիցը (Citation Index), H-index (Հիրշի ինդեքս), լավագույն միջազգային գիտական հրատարակչություններում տպագրված գրքերի առկայությունը եւ այլն։