Կենտրոն և Նորք–Մարաշ առաջին ատյանի դատարանը այսօր բավարարել է Հայ ազգային կոնգրեսի ակտվիստ Տիգրան Առաքելյանի կալանքի ժամկետը ևս երկու ամսով երկարաձգելու` Հատուկ քննչական ծառայության միջնորդությունը:
Հիշեցնենք, որ Տիգրան Առաքելյանը և ՀԱԿ վեց այլ ակտիվիստներ ձերբակալվել էին օգոստոսի 9-ին ոստիկանության հետ ունեցած միջադեպի արդյունքում: Նախաքննական մարմինը օգոստոսի 12-ին կալանավորման որոշում էր ընդունել ձերբակալված 7 ակտիվիստներից 4-ի նկատամամբ:
Տիգրան Առաքելյանի նկատմամբ, առաջադրվել էր այս գործով ամենածանր մեղադրանքը` խուլիգանություն, իշխանության ներկայացուցչի նկատմամբ ոչ վտանգավոր և վտանգավոր բռնություն գործադրելը:
Տիգրան Առաքելյանը իրեն ներկայացված մեղադրանքները չի ընդունում:
Տիգրան Առաքելյանի կալանքի ժամկետը երկարաձգվել է
Կենտրոն և Նորք–Մարաշ առաջին ատյանի դատարանը այսօր բավարարել է Հայ ազգային կոնգրեսի ակտվիստ Տիգրան Առաքելյանի կալանքի ժամկետը ևս երկու ամսով երկարաձգելու` Հատուկ քննչական ծառայության միջնորդությունը:
Հիշեցնենք, որ Տիգրան Առաքելյանը և ՀԱԿ վեց այլ ակտիվիստներ ձերբակալվել էին օգոստոսի 9-ին ոստիկանության հետ ունեցած միջադեպի արդյունքում: Նախաքննական մարմինը օգոստոսի 12-ին կալանավորման որոշում էր ընդունել ձերբակալված 7 ակտիվիստներից 4-ի նկատամամբ: Տիգրան Առաքելյանի նկատմամբ, առաջադրվել էր այս գործով ամենածանր մեղադրանքը` խուլիգանություն, իշխանության ներկայացուցչի նկատմամբ ոչ վտանգավոր և վտանգավոր բռնություն գործադրելը: Տիգրան Առաքելյանը իրեն ներկայացված մեղադրանքները չի ընդունում: