«Ֆրանսիական համալսարան՝ գեղեցիկ փաթեթավորմամբ գավառամտություն»
Մի քանի տարի առաջ, երբ խոսք էր գնում ավագ զավակիս մասնագիտական կողմնորոշման մասին, ընտանիքով հնարավոր տարբերակներ քննարկելուց հետո ընտրությունը կայացրեցինք հօգուտ Ֆրանսիական համալսարանի: Անմիջական շրջապատում կային երիտասարդներ, ովքեր կամ արդեն ավարտել էին, կամ դեռ սովորում էին այդ բուհում և դրական էին արտահայտվում՝ չնայած առկա որոշ մանր-մունր խնդիրների: Երեխաս ընդունվեց և շատ գոհ էր, նույնիսկ հպարտ այդ բուհի ուսանողը լինելու համար: Սակայն ուրախությունը երկար չտևեց: Ժամանակի ընթացքում ավելի ու ավելի ամրապնդվեց այն տպավորությունը, թե ուսանողներն այդ բուհում ծառայում են որպես փորձամուկ՝ դասացուցակներն անընդհատ փոփոխվում են, քննությունները կարող են պարունակել այնպիսի թեմաներ, որոնց մասին դասախոսություն չի կարդացվել, ֆրանսիացի մասնագետի կողմից կարդացած առարկան կարող է բառացիորեն հաջորդ օրը ստուգվել քննությամբ: Ի դեպ, այս առնչությամբ իրենց արդարացի բողոքն արտահայտած կառավարման ֆակուլտետի մի ամբողջ կուրսին որպես պատիժ զրկեցին Ֆրանսիայում պրակտիկա անցնելու հնարավորությունից, և որքանով տեղյակ եմ, այդ ուսանողները որպես զայրույթի և բողոքի նշան հրաժարվեցին Ֆրանսիական համալսարանի մագիստրատուրայում իրենց ուսումը շարունակելու հեռանկարից՝ նախապատվությունը տալով Ամերիկյան և այլ համալսարաններին: Թերացումների և բացթողումների ցուցակը կարելի է անվերջ շարունակել: Որպես ծնող բարկությունս անընդհատ փորձում էի զսպել՝ ինձ համոզելով, թե բացթողումներ ամենուրեք էլ կարող են լինել և հույս էի փայփայում, որ ֆրանսիական կոչվող համալսարանը ջանքեր կգործադրի իր գործունեությունը բարելավելու ուղղությամբ: Սակայն նշված և մի քանի այլ միջադեպերից հետո ես վերջնականապես հուսախաբ եղա: Եվ ցավով եմ նշում, որ այդ համալսարանը չարդարացրեց մեր ընտանիքի սպասելիքները:
Անցած քննաշրջանի ընթացքում քննություններից մեկի ժամանակ ուսանողներին, այդ թվում նաև իմ զավակին, բաժանվել էին սխալ քննական նյութեր: Սխալն ուղվեց քննությունը սկսելուց մոտ մեկ ժամ անց, և բաժանվեցին ճիշտ նյութերը, սակայն քննության ժամանակը չերկարացվեց: Արդյունքում՝ բուհի սխալի պատճառով ուսանողները անիմաստ կորցրեցին մեկ ժամ, ստացան ցածր գնահատականներ, ոմանք զրկվեցին զեղչային համակարգից կամ անվճար համակարգ անցնելու հնարավորությունից, և ոչ մի պատասխանատու անձ, դիցուք՝ կրթական ծրագրերի մասով պատասխանատու պրոռեկտորը, պատասխանատվություն չկրեց: Խոսակցություններ եղան, որ դա միտումնավոր էր արվել, որպեսզի զեղչեր և անվճար ուսման հնարավորություն չտրամադրելու հաշվին վճարվեն դրանից մեկ տարի առաջ աշխատանքից ազատված և դատարանում հաղթաց դասախոսների հարկադիր պարապուրդի և չվճարված արձակուրդայինների գումարների մի մասը: Այսինքն ստացվում է, որ բուհի մեղմ ասած անհեռատես ու ոչ պրոֆեսիոնալ գործունեության արդյունքում աշխատանքից ազատված մասնագետների՝ դատարանով սահմանված հարկադիր պարապուրդի և արձակուրդայինների գումարը բառացիորեն շորթվեց ուսանողներից՝ նրանց քննությունը ապականելու միջոցով: Ես չեմ կարող պնդել, որ այդ խոսակցություններն իրական հիմք ունեն, բայց եթե դրանք իրոք ունեն այդ հիմքը, ապա կարելի է ենթադրել, որ ուսանողների, ինչու ոչ՝ նաև աշխատակիցների իրավունքների այլ խախտումներ էլ եղած կլինեն՝ գործից հեռացված դասախոսների գումարները վերադարձնելու համար: Այս կապակցությամբ համառորեն լուրեր պտտվեցին նաև, որ ազատված դասախոսների առջև պայման դրվեց վճարվող գումարի դիմաց համալսարանում աշխատելու հեռանկարը մոռանալու մասին:
Այս ուսումնական տարվա սկզբին զավակս շատ հիասթափված վերադարձավ տուն՝ ասելով, որ համալսարանից հեռացել են /կամ միգուցե հեռացվել են/ փայլուն մասնագետներ՝ հաշվապահության և ֆինանսների ամբիոնի վարիչը և մի քանի պրոֆեսիոնալ և հարգված դասախոսներ: Այս լուրն էր, որ լցրեց համբերությանս բաժակը: Ու՞ր է գնում ֆրանսիական համալսարանը: Արդյո՞ք այդ բուհի ղեկավարությունը կարծում է, որ ինչպես զավակս է ասում, միջանցնքները վարդագույն ներկելով կստիպի հավատալ, որ համալսարանում մտահոգ են կրթության որակի համար: Ես հիմա համոզված եմ, որ արտաքին փայլի ու շքեղության հետևում թաքնված է սովորական հայկական գավառամտությունը: Ցավոք, հերթական անգամ ստիպված ենք արձանագրել, որ մեր երկրում ամեն լավ սկիզբ չէ, որ ունի լավ շարունակություն:
Երբ հունիս ամսին Ֆրանսիական համալսարանի շուրջ մամուլում կրկին աղմուկ բարձրացվեց այն պատճառով, որ բուհի պրոռեկտորը ուսանող էր ծեծել և հայոյել, կրթության նախարարը խոստացավ սեպտեմբերից ստուգումներ անցկացնել «միջպետական» հորջորջվող համալսարաններում: Կցանկանայի իմանալ, արդյո՞ք այդ ստուգումները սկսվել են: Համոզված եմ, որ ոչ: Ուրեմն ցանկանում եմ, որ այս տողերս հիշեցում լինեն նախարարի համար, ինչպես նաև համարվեն որպես բաց նամակ՝ ուղղված Ֆրանսիայի նախագահ Նիկոլա Սարկոզիին, որը կայցելի Հայաստան և որի երկրի արժեքները ներկայացնելու հավակնություն ունի «ֆրանսիական» կոչվող համալսարանը:
Վրդովված ծնող, որը հասկանալի պատճառներով չի ցանկանում նշել իր անունը