Հունվարի 20–ին՝ ԱԼՄ–ի եթերի վերջին օրը, արտառոց բաներ չեն լինելու
Լրագրողների հետ հանդիպման ժամանակ անդրադառնալով ԱԼՄ հեռուստաընկերությանը արտոնագիր չտրամադրելու խնդրին՝ «Ժողովրդական» կուսակցության ղեկավար, ԱԼՄ հոլդինգի նախագահ Տիգրան Կարապետյանն ասել է, թե հունվարի 19-ին նախատեսված հանրահավաքում ինքը ներկայացնելու է այն բոլոր ուղիները, որով իրենք պայքարելու են արդարության հասնելու համար։
-Անպայման լինելու են քաղաքական պահանջներ, դա կլսեք ամսի 19-ին։ Արդյունքների մասին էլ կլսեք,-նշել է նա։
Այն հարցին, թե ինչպե՞ս է ստացվում, որ ՀԱԿ-ի հանրահավաքները չեն արտոնում, իսկ իր կազմակերպած հանրահավաքները արտոնում են, Տիգրան Կարապետյանը պատասխանել է, թե դա թյուր կարծիք է, որովհետև Վանաձորում հանրահավաք անցկացնլու դիմումը մերժվել է, սակայն նաև հավելել, որ չնայած մերժմանը, հանրահավաքը տեղի է ունենալու։
-Հանրահավաքները նախատեսված են հունավարի 15-ին՝ վաղը, Վանաձորում, հունվարի 16-ին՝ Հրազդանում և հունվարի 17-ին՝ Գյումրիում։ Մենք քաղաքական բոլոր հնարավորությունները օգտագործելու ենք՝ լինի դա պիկետներով, մեր կայքի միջոցով, համագործակցելով այլ լրատվամիջոցների՝ «Գալայի», «Ա1+»-ի հետ, որ իրազեկենք մեր քայլերի մասին,-նշել է նա։
Տիգրան Կարապետյանի խոսքերով՝ հունվարի 20-ին՝ ԱԼՄ-ի եթերի վերջին օրը, լինելու է հրաժեշտի զրույց, բայց ոչ մի արտառոց բան նախատեսված չէ, և ամենայն հավանականությամբ կցուցադրվի հունավարի 19-ի հանրահավաքը։
Ի դեպ, նա տեղեկացրել է, որ այն քաղաքական ուժերը, որոնք իրեն համագործակցելու և աջակցելու առաջարկ են արել, հանրահավքին ներկա են լինելու և հայտարարություններ են անելու։ Իսկ թե ո՞ր ուժերի մասին է խոսքը, Տիգրան Կարապետյանը չի հստակեցրել՝ ընդգծելով, թե դա անակնկալ է։

7or.am