Լրահոս

05.10.2011 19:03


ՀՀ վարչապետն անդրադարձել է Ռոբերտ Քոչարյանի վերջին հարցազրույցին

ՀՀ վարչապետն անդրադարձել է Ռոբերտ Քոչարյանի վերջին հարցազրույցին

Քիչ առաջ խորհրդարանում՝ ԱԺ–կառավարություն հարց ու պատասխանից հետո տեղի ունեցած ճեպազրույցի ժամանակ, ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանն անդրադարձել է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի՝ մեծ քաղաքականություն վերադառնալու հնարավորությանը վերաբերող հարցազրույցին։

«Ես չեմ բացառում, որ կվերադառնամ մեծ քաղաքականություն»,– նշել էր ՀՀ երկրորդ նախագահը:

Քոչարյանն այդ քայլին իրեն դրդելու կետերից մեկն էլ նշել էր երկրի տնտեսական վիճակի և մարդկանց բարեկեցության զգալի և կայուն բարելավման բացակայությունը, և, որպես հետևանք` փակուղային տրամադրությունների և արտագաղթի աճը։

Տիգրան Սարգսյանը Ռոբերտ Քոչարյանին պատասխանել է հետևյալ կերպ.

–Հանրապետության նախագահները միշտ քաղաքական դաշտում են՝ և՛ Լւոն Տեր–Պետրոսյանը, և՛ Ռոբերտ Քոչարյանը։ Այդ քաղաքական դաշտում ամեն մեկն ընտրում է գործելու իր ռազմավարությունը։ Օրինակ Լևոն Տեր–Պետրոսյանը երկար ժամանակ լռում էր և դա նույնպես իր կողմից ընտրված վարքագծային կանոն էր։ Ինչ վերաբերում է Ռոբերտ Քոչարյանի հայտարարություններին, ապա ուզում եմ ասել հետևյալը. «Այսօր ՀՀ–ում երկրի տնտեսական, սոցիալական, քաղաքական պատասխանատվությունը ստանձնել են երեք՝ կոալիցիա կազմող քաղաքական կուսակցություններ՝ ՀՀԿ–ն, ԲՀԿ–ն և ՕԵԿ–ը։ Ընդ որում՝ ՀՀԿ–ն եղել է նաև Ռոբերտ Քոչարյանի քաղաքական հենարանը։ Ես կարծում եմ, որ այդ քաղաքական հենարանը, որն ունի այսօր Սերժ Սարգսյանը, ունի բավարար քաղաքական ուժ, կամք, հնարավորություն՝ ապահովելու մեր երկրի բնականոն զարգացումը, ապահովելու մեր երկրում բարեփոխումները և կոալիցիոն հուշագրով ֆիքսված բոլոր խնդիրները լուծել։ Ես կարծում եմ, որ Սերժ Սարգսյանը և Ռոբերտ Քոչարյանը եղել են, կան և ապագայում էլ լինելու են ընկերներ, մտերի՛մ ընկերներ, մարտական ընկերներ, գործընկերներ, մարդիկ, որոնք անցել են պատերազմի միջով, մարդիկ, որոնք տեսել են փորձություններ, մարդիկ, որոնք կիսել են այդ փորձություններ դառը պտուղները, մարդիկ, որոնք միասին տոնել են հաղթանակաները և ինչպես որ Սերժ Սարգսյանը 10 տարի եղել է Ռոբերտ Քոչարյանի ամուր թիկունքը, այնպես էլ, համոզված եմ, որ Ռոբերտ Քոչարյանը լինելու է Սերժ Սարգսյանի աջակիցը, ամուր թիկունքը, որը հնարավորություն է տալու Սերժ Սարգսյանի գլխավորությամբ մեր թիմին հասնել հաջողությունների բոլոր ասպարեզներում։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը