Լրահոս

05.10.2011 17:57


Սփյուռքի նախարարությունը տեղյակ չէ հայրենադարձություն կազմակերպող նախաձեռնող խմբից

Սփյուռքի նախարարությունը տեղյակ չէ հայրենադարձություն կազմակերպող նախաձեռնող խմբից

ՀՅԴ բյուրոյի անդամ Վահան Հովհաննիսյանը Աժ–կառավարություն հարցուպատասխանի ժամանակ հայտարարել է, որ Սյուռքի նախարարության կայքէջում մի հրապարակում է տեղադրված, որով իրականացվելու է «Հայաստան-3500» խորագիրը կրող ծրագիր, որի առաջին մասում ասվում է՝ Հայաստանի անկախության 20-ամյակի կապակցությամբ Հայաստան և ԼՂՀ կտեղափոխվեն Արևմտյան երկրներում բնակվող 3500 հայեր։ Հրապարակման երկրորդ հատվածում գրված է, որ հայերը միջինը 50 000–ական դոլար կբերեն իրենց հետ, ինչը կնպաստի Հայաստանի տնտեսության զարգացմանը։

–Հայաստանը դու ես, եթե ունես 50 հազ. դոլա՞ր: Ա՞յս ենք մենք ասում մեր հայրենակիցներին,–կառավարությունից ցանկացել է ճշտել Վ. Հովհաննիսյանն ու հարցրել, թե ովքեր են այդ նախաձեռնող խմբում։

Հարցին ի պատասխան՝ Սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանն ասել է, թե իրենք նույնպես տեղյակ չեն այդ ծրագրից։

–Այդ խումբը մեզ չի դիմել, և մենք նախարարությունում չենք հանդիպել։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը