Աշխարհ

10.04.2023 19:17


Համացանցում հայտնվել են Քիմ Քարդաշյանի շքեղ ավտոպարկի լուսանկարները

Համացանցում հայտնվել են Քիմ Քարդաշյանի շքեղ ավտոպարկի լուսանկարները

Համացանցում հայտնվել են ամերիկյան հեռուստաաստղ Քիմ Քարդաշյանի շքեղ ավտոպարկի լուսանկարները՝ միագույն մեքենաներով։ Mediahub-ի փոխանցմամբ՝ համապատասխան նկարները հրապարակում է TMZ-ը։

Տեղադրված կադրերում հայտնիի Hidden Hills առանձնատան ետնաբակն է: Կարելի է տեսնել, որ նրան է պատկանում ութ ավտոմեքենա, այդ թվում՝ Range Rover Autobiography-ը և 2022 թվականի Rolls-Royce Ghost-ը։ Բացի այդ, նրա հավաքածուն ներառում է 2023 թվականի Cadillac Escalade, Maybach և 2022 Lamborghini Urus Mansory մոդելները:

Պորտալի լրագրողները պարզել են, որ գործարար կնոջ մեքենայի ընդհանուր արժեքը կազմում է 2,1 մլն դոլար (170,1 մլն ռուբլի)։ Նրանք նաև նշել են, որ բոլոր մեքենաները մոխրագույն են, որը համապատասխանում է Քարդաշյանների առանձնատան գունային սխեմային։

BeFunky-collageշշ - 2023-04-10T162343.903 BeFunky-collageշշ - 2023-04-10T162527.984

Աղբյուրը՝ news.5tv.am

Այս խորագրի վերջին նյութերը