Տնօրենները ատեստավորման ժամանակ կեղծ փաստաթղթե՞ր են ներկայացնում
Կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ ԱԺ «Ժառանգություն» խմբակցության անդամ Անահիտ Բախշյանը հարցրել է, թե ինչպես պետք է իրականացվի 2011–2015թթ. նախադպրոցական կրթության զարգացման ծրագիրը, որը նախատեսում երեխաների ընդգրկվածություն մինչև 90%։
ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանն էլ պատասխանել է, թե նախադպրոցական կրթության հիմնական պատասխանատուն ոչ թե նախարարությունն է, որի պարտավորությունը կրթական ռազմավարություն մշակելն է, այլ համայնքները։
–Ինչ վերաբերում է 2011–2015թթ., ապա նշեմ, որ դրա համար որոշակի միջոցներ հատկացված են նաև համաշխարհային բանկից ստացված միջոցներից,–ասել է նա։
Ա. Բախշյանը նաև հարց է ուղղել տնօրենների ատեստացիայի վերաբերյալ՝ նշելով, որ բավական մեծ խախտումներ են արձանագրվում, մասնավորապես կեղծ փաստաթղթեր են առկա, արդյոք նախարարության ներկայացուցիչների զեկույցները դա քննարկո՞ւմ են։
Արմեն Աշոտյանն էլ պատասխանել է, թե այդ ծրագրի իրագործման համար ընգրկված են այդ ոլորտում եղած մասնագետներից լավագույնները։

7or.am