Լրահոս

05.10.2011 17:07


Սեֆիլյանը Ազատության հրապարակում է

Սեֆիլյանը Ազատության հրապարակում է

«Սարդարապատ» շարժման նախաձեռնող խմբի անդամ Ժիրայր Սեֆիլյանը, ինչպես և խոստացել էր, այցելել է Ազատության հրապարակ։  Նա նշել է, որ ՀԱԿ–ը շատ սխալներ է թույլ տվել։ Ըստ Սեֆիլյանի՝ ՀԱԿ-ի սխալն այն էր, որ ոչ թե պետք է փորձեր շարժմանը բյուրոկրատական ընթացք տալ, այլ ավելի ժողովրդավարական բնույթ հաղորդեր։ Միաժամանակ նա նշել է, որ սխալը դեռ կարելի է ուղղել։ Լուծումը Սեֆիլյանը տեսնում է համախմբման մեջ, և վստահեցնում է, որ հարկավոր է քաղաքականությունը փոխանցել հին սերնդից նոր սերնդին։ Ըստ նրա՝ այլևս քիչ է նաև միայն սահմանադրական կարգի վերահաստատման պահանջը։

Այս խորագրի վերջին նյութերը