Գյուրիում Գագիկ Ծառուկյանը մասնակցել է ԲՀԿ տեղամասային նոր գրասենյակի բացմանը
Այսօր Գյումրի էր այցելել ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը: Այցի հիմնական նպատակը օլիմպիական հերթափոխի Գյումրու մարզադպրոցի 25–ամյակին նվրիված միջոցառմանը մասնակցելն էր: Միաժամանակ Գագիկ Ծառուկյանը մասնակցել է նաև ԲՀԿ տեղամասային նոր գրասենյակի բացմանը: Նշենք, որ վերջին շրջանում Գյումրիում «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը բավականին ակտիվացել է՝ հատկապես կուսակցության գրասենյակների գործունեության առումով: Լրագրողների հետ հանդիպման ընթացքում Գագիկ Ծառուկյանը հրաժարվել է քաղաքական թեմաներով հարցերին պատասխանելուց՝ նշելով, թե այսօր տոնական օր է: Հարցին, թե արդյոք ԲՀԿ-ի ակտիվացմա՞մբ չի պայմանավորված, որ անձամբ Գագիկ Ծառուկյանը մասնակցում է կուսակցության նոր գրասենյակի բացմանը, ԲՀԿ առաջնորդը պատասխանել է.
–Այցի հիմնական նպատակը ոչ թե գրասենյակի բացումն է, այլ Օլիմպիական հերթափոխի մարզադպրոցի 25–ամյակն է: Ես՝ որպես Օլիմպիական կոմիտեի նախագահ, պարտավոր էի գալու: Օգտվելով առիթից, որ այսօր Գյումրիում կուսակցության գրասենյակ է բացվել, այցելեցի: Ես ո՞նց կարող եմ մարզ գալ և մեր գրասենյակ չայցելել: Հարմարավետ պայմանները ստեղծված են, որ մարդիկ աշխատեն ժողովրդի հետ և ներկայացնեն մեր ծրագրերը,-ասել է ԲՀԿ առաջնորդը: