Սոֆի Դևոյանի և պարսկահայերի տան «մանսարդի» շինարարությունը շարունակվում է
Երեկ մենք ահազանգել էինք Ձեզ Բաղրամյան փողոցի 21ա հասցեում կառուցվող շենքի հետ կապված խնդրի մասին` պահանջելով Երևանի քաղաքապետարանից շտապ կասեցնել այդ խայտառակ շինարարությունը և վերանայել տրված թույլտվությունը:
Այսօր առավոտվանից շինարարությունն ընթանում էր արագացված տեմպերով, ինչից կարելի է ենթադրել, որ քաղաքապետարանը որևէ միջոց չի ձեռնարկում:
Հիշեցնենք, որ նախկին Երքաղխորհրդի նվագախմբի շենքի տարածքը (292.0 քմ հողամասը) Երևանի քաղաքապետի 19.03.2001թ. թիվ 243 որոշմամբ տրամադրվել է ՙՍոֆի Դևոյանի պարի և հոգու թատրոն՚ ՊՓԲ ընկերությանը: Այնուհետև, անհասկանալի ձևով, 2004թ. նշված հողամասը առուվաճառքի պայմանագրով ձեռք է բերվել Արա Սուքիասյանս Սալմասի կողմից (ըստ նոր սեփականատիրոջ բառերի` մեկ հարկ Սոֆի Դևոյանին տրամադրելու պայմանով):
Ի՞նչ իրավունքով է հասարակական օբյեկտի համար կառուցվող շենքի փոխարեն բնակելի շենք կառուցում` անհայտ է, սակայն Արա Սուքիասյանս Սալմասի կողմից տրված հայտի հիման վրա 09.09.2008թ. տրվել է ճարտարապետահատակագծային առաջադրանք: Հիմք ընդունելով Երևանի քաղաքապետարանի ՙԱրտագերատեսչական փորձաքննություն՚ ՊՓԲԸ կողմից տրված դրական եզրակացությունը, մշակված բնակելի տան նախագիծը 19.02.2009թ. համաձայնեցվել է Երևանի քաղաքապետարանի կողմից և 27.02.2009թ. տրվել շինարարության թույլտվություն, որում շինարարական աշխատանքներն իրականացնելու վերջնաժամկետ է սահմանված 24 ամիսը (ավարտվել է այս տարվա փետրվարի 27-ին):
Կառուցվող շենքը նախագծված է շինարարական նորմերին հակառակ` շենքի և կողքի առանձնատների միջև չի պահպանվում սպասարկման համար անհրաժեշտ տարածությունը, ստորգետնյա ավտոկայանի համար փորված հսկայական փոսը լուրջ վտանգ է ներկայացնում կողքի տան հիմքի կայունության համար, առանց հարևան բնակիչնեիր համաձայնության տեղափոխվել են գազի խողովակներն ու էլեկտրականության լարերը, և, ամենակարևորը, կառուցվող շենքի պատճառով հարևան տները այլևս չի թափանցում արևը: Հարևանների կողմից բարձրացված աղմուկից հետո Արա Սուքիասսյանս Սալմասին պարտադրվեց կանգնեցնել առավելագույնը 3 հարկանի շենք, որի կառուցումը ավարտվեց մեկ տարի առաջ:
Սակայն երեկ առավոտից շենքում կրկին բուռն շինարարություն է սկսվել. «մանսարդ» են կառուցում` փաստացի ևս մի հարկ: Շենքի սեփականատիրոջ որդի` Արեգը հարևան բնակիչների հետ զրույցում անընդհատ հղում է կատարում քաղաքապետարանի կողմից տրված թույլտվությանը: Այնուհետև, համոզվելով, որ հարևանների տուն այլևս արև չի մտնի, ավելացնում է. «դե ի՞նչ արած, հո մենք տակ չենք տալու»:
Մենք ևս մեկ անգամ հաստատում ենք մեր պահանջը Երևանի քաղաքապետարանին` շտապ կասեցնել այդ խայտառակ շինարարությունը և վերանայել տրված թույլտվությունը:
Խնդրում ենք լրագրողներին ևս հետևողական լինել այս հարցում:

Բաղրամյան և Պռոշյան փողոցների մի խումբ բնակիչներ