Լրահոս

05.10.2011 15:34


ԱՊՀ անդամ-պետությունների Սահմանապահ զորքերի հրամանատարների խորհրդի 66-րդ նիստն անցկացվելու է Ծաղկաձորում

Ս.թ. հոկտեմբերի 7-ին  Ծաղկաձորում տեղի կունենա ԱՊՀ անդամ-պետություների Սահմանապահ զորքերի հրամանատարների խորհրդի /ՍԶՀԽ/ հերթական, 66-րդ նիստը:

Սահմանապահ զորքերի հրամանատարների խորհուրդը ստեղծվել է ԱՊՀ պետությունների խորհրդի 1992թ. հուլիսի 6-ի որոշմամբ: ՍԶՀԽ-ն ԱՊՀ պետություների ղեկավարների խորհրդի և կառավարությունների ղեկավարների խորհրդի կոլեգիալ մարմին է, և զբաղվում է Համագործակցության երկրների արտաքին սահմանների ու տնտեսական գոտիների պաշտպանության, համակարգման հարցերով: ՍԶՀԽ անդամ են հանդիսանում ԱՊՀ անդամ-պետություների սահմանապահ զորքերի հրամանատարները կամ ղեկավարները:

Սահմանապահ զորքերի հրամանատարների խորհրդի 66-րդ նիստին մասնակցելու են ԱՊՀ անդամ 10 պետությունների` Հայաստանի, Բելառուսի հանրապետության, Ղազախստանի, Ղրղզստանի, Մոլդովայի հանրապետության, Ռուսաստանի Դաշնության, Տաջիկստանի, Թուրքմենիայի,  ինչպես նաև Ուզբեկական հանրապետության և Ուկրաինայի Սահմանապահ գերատեսչությունների ղեկավարները:

Խորհրդի  նիստում քննարկվելու են համագործակցության, սահմաններում ճգնաժամային իրավիճակների կարգավորման, ապօրինի միգրացիայի, թմրաբիզնեսի, մաքսանենգության դեմ պայքարի հարցեր, կամփոփվեն 2011 թ. անցկացված համատեղ միջոցառումների նախնական արդյունքները, կկազմվեն 2012թ. աշխատանքների ծրագրերը և այլն:

ՀՀ ԱԱԾ Մամուլի կենտրոն

Այս խորագրի վերջին նյութերը