Լրահոս

05.10.2011 15:29


Ռուբեն Սաֆրաստյան. «Թուրք–իրանական հարաբերությունները սրված են»

Ռուբեն Սաֆրաստյան. «Թուրք–իրանական հարաբերությունները սրված են»

ՀՀ ԳԱԱ Արևելագիտության ինստիտուտի տնօրեն Ռուբեն Սաֆրաստյանը նշել է, որ Թուրքիան փորձում է տարածաշրջանում հիմնական դերակատարը դառնալ։

Անդրադառնալով Սիրիայի ճգնաժամին՝ արևելագետն ասել է, թե հասել է մի պահ, երբ այլևս ետդարձի ճանապարհ չկա Արևմուտքի և Թուրքիայի համար, որոնք ձգտում են Սիրիայում հասնել Ասադի վարչակազմի փոփոխության։

Նրա խոսքերով՝ տվյալներ կան, որ Սիրիայի հետ Թուրքիայի սահմանամերձ շրջաններում ջոկատներ են կազմավորվում սիրիական բանակը լքած ուժերից, որոնք պետք է Թուրքիայի տարածքից մտնեն Սիրիա։

Անդրադառնալով Թուրքիայի վերաբերյալ Իրանի նախագահի կոշտ հայտարարություններին՝ նա ասել է, թե դրանք կապված են ոչ միայն ՆԱՏՕ–ի ռադարները իր տարածքում տեղակայելու Թուրքիայի որոշման, այլև Սիրիայի նկատմամբ ունեցած իրարամերժ դիրքորոշումների հետ, ապա հավելել է, որ թուրք–իրանական հարաբերությունները սրված են։

Նրա խոսքերով՝ տեսակետներ կան, որ Թուրքիան կարող է իր հատուկ նշանակության ջոկատները մտցնել Սիրիա՝ բուֆերային գոտի ստեղծելու համար, որին Իրանը կպատասխանի Թուրքիային հարվածներ հասցնելով՝ օգտագործելով քրդական ուժերին հարվածելու պատրվակը։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը