Աշխարհ

07.04.2023 13:35


Անկարայում հանդիպել են Լավրովն ու Չավուշօղլուն․ օրակարգում եղել է նաև ԼՂ հարցը (տեսանյութ)

Անկարայում հանդիպել են Լավրովն ու Չավուշօղլուն․ օրակարգում եղել է նաև ԼՂ հարցը (տեսանյութ)

Թուրքիայում տեղի է ունեցել ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովի և նրա թուրք գործընկերոջ` Մևլութ Չավուշօղլուի հանդիպումը։

Արտգործնախարարները քննարկել են երկկողմ հարցեր, հացահատիկային գործարքը, Սիրիայում, Ղարաբաղում և Ուկրաինայում տիրող իրավիճակը։

Թուրքիան անհրաժեշտ է համարում Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի շուտափույթ կնքումը։ Նման հայտարարություն է արել Թուրքիայի ԱԳ նախարար Մևլութ Չավուշօղլուն՝ Անկարայում իր ռուս գործընկեր Սերգեյ Լավրովի հետ բանակցություններից հետո, հայտնում է ՏԱՍՍ–ը։

«Մենք քննարկել ենք Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման հարցերը։ Կողմ ենք երկու երկրների միջև խաղաղության պայմանագրի շուտափույթ կնքմանը։ Կշարունակենք խորհրդակցություններն այդ հարցի շուրջ, այդ թվում՝ Ռուսաստանի հետ»,–ասել է Չավուշօղլուն։

Այս խորագրի վերջին նյութերը