Լրահոս

05.10.2011 14:33


Ռուբեն Սաֆրաստյան. «Մոտ ապագայում ԼՂ բանակցային գործընթացում որևիցե կտրուկ տեղաշարժ չի լինի»

Ռուբեն Սաֆրաստյան. «Մոտ ապագայում ԼՂ բանակցային գործընթացում որևիցե կտրուկ տեղաշարժ չի լինի»

ՀՀ ԳԱԱ Արևելագիտության ինստիտուտի տնօրեն Ռուբեն Սաֆրաստյանն այսօր լրագրողներին հայտնել է, թե Լեռնային Ղարաբաղում ստեղծված «թայմ–աութ» վիճակը կապված է նախընտրական շրջանի հետ՝ ինչպես Հայաստանում, այնպես էլ Ադրբեջանում։

Նրա կարծիքով՝ այս վիճակը կապված է այն հանգամանքի հետ, որ աշխարհի ուշադրության կենտրոնը տեղափոխվում է դեպի Մերձավոր Արևելք, որը դառնում է տարբեր ուժերի թատերաբեմ։

–Վերջին շրջանում Լեռնային Ղարաբաղի կարգավորման հարցում ակտիվություն նկատվում էր Ռուսաստանի կողմից։ Այնտեղ նույնպես նախընտրական շրջան է։ Այդ պատճառով մինչև 2012թ. կեսերը բանակցային գործընթացում դժվար է ակնկալել որևիցե կտրուկ տեղաշարժ,–հայտարարել է արևելագետը։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը