Լրահոս

05.10.2011 18:12


Կենտրոն վարչական շրջանը կջրազրկվի

«Երևան Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ, վթարավերականգնողական աշխատանքների հետ կապված, ս.թ. հոկտեմբերի 6-ին ժամը 10.00-ից մինչև հոկտեմբերի 7-ը ժամը 10.00-ն կդադարեցվի Կենտրոն վարչական շրջանի Նորագյուղ թաղամասի ու հարակից տարածքների ջրամատակարարումը:

Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար:

Այս խորագրի վերջին նյութերը