Լրահոս

05.10.2011 13:41


Ժիրայր Սեֆիլյան. «Ազատության հրապարակում հավաքված ժողովրդի մեծամասնությունը եկել է ոչ թե ՀԱԿ–ի համար, այլ...»

Ժիրայր Սեֆիլյան. «Ազատության հրապարակում հավաքված ժողովրդի մեծամասնությունը եկել է ոչ թե ՀԱԿ–ի համար, այլ...»

Հոկտեմբերի 5-ին «Սարդարապատ» շարժման նախաձեռնող խմբի անդամ Ժիրայր Սեֆիլյանը հրավիրված մամլո ասուլիսի ժամանակ հայտարարել է, որ կայցելի Ազատության հրապարակ, բայց ոչ ՀԱԿ–ի հանրահավաքի համար։ Սեֆիլյանը տեղեկացրել է, որ իրեն դիմել են մի խումբ երիտասարդներ, որոնք նրան հրավիրել են Ազատության հրապարակ, որպեսզի նա ներկայացնի իր գաղափարները։ Սեֆիլյանի պնդմամբ՝ երիտասարդները կապ չունեն ՀԱԿ–ի հետ. նրանք հրապարակում ունեն իրենց հարթակը, որը չի վերահսկվում ՀԱԿ–ի կողմից։

–Ես կգնամ այսօր հրապարակ, որովհետև հենց երիտասարդությունն է լինելու պայքարի հենքը, երիտասարդները պետք է զգույշ լինեն այս կեղտոտ քաղաքական խաղից,– նշել է Սեֆիլյանը։

Բանախոսը նաև ավելացրել է, որ Ազատության հրապարակում հավաքված մարդկանց մեծամասնությունը եկել է ոչ թե այն պատճառով, որ ՀԱԿ–ի համախոհն է, այլ քանի որ դեմ է այս իշխանություններին առհասարակ.

–Ես կարծում եմ, որ հրապարակում հավաքված ժողովրդի մի մասը, այո՛, ՀԱԿ–ի շուրջ է հավաքվել, բայց մեծամասնությունը հավաքվել է, որովհետև ուզում է փոփոխություն, դրսևորում է քաղաքացիական ակտիվություն և պահանջում, որ վերջ տրվի այս բռնատիրությանը։ Լևոնը չլիներ, ուրիշը լիներ՝ մեկ է՝ այդ ակտիվությունը լինելու էր։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը