Աշխարհ

04.04.2023 20:10


Բեռլուսկոնին կցանկանար Հոլանդին ու Մբապեին տեսնել «Միլանում»

Բեռլուսկոնին կցանկանար Հոլանդին ու Մբապեին տեսնել «Միլանում»

Իտալիայի նախկին վարչապետ և «Միլանի» նախկին նախագահ Սիլվիո Բեռլուսկոնին, որն այժմ «Մոնցայի» սեփականատերն է, խոսել է այն մասին, թե ինչպիսի խաղացողների կցանկանար տեսնել միլանյան ակումբում։

«Ո՞ւմ կցանկանայի տեսնել «Միլանում»: Հոլանդին կամ Մբապեին։ Նրանք ֆուտբոլի ներկան ու ապագան են»,-ասել է Բեռլուսկոնին Gazzetta dello Sport-ին տված հարցազրույցում:

Նորվեգացի հարձակվող Էրլինգ Հոլանդը ներկայումս հանդես է գալիս «Մանչեսթեր Սիթիում»: Ֆրանսիայի հավաքականի հարձակվող Կիլիան Մբապեն պաշտպանում է ՊՍԺ-ի գույները։

Աղբյուրը՝ armsport.am

Այս խորագրի վերջին նյութերը