Աշխարհ

03.04.2023 19:14


Խոակին Ֆենիքսը նկարահանումների ժամանակ ուշագնաց է եղել

Խոակին Ֆենիքսը նկարահանումների ժամանակ ուշագնաց է եղել

Խոակին Ֆենիքսի ինքնազգացողություն վատացել է «Բոյի բոլոր վախերը» ֆիլմի նկարահանման հրապարակում։ Այս մասին պատմել է ֆիլմի ռեժիսոր Արի Ասթերը։ Նրա խոսքով՝ դերասանը նկարահանման հրապարակում կորցրել է գիտակցությունը։

«Փեթիի համար շատ լարված տեսարան կար (խոսքը Փեթի ԼյուՊոնի մասին է, որը Խոակինի խաղընկերն է․ խմբ․) Կադրը նրա վրա էր, ոչ թե Խոակինի: Ու հանկարծ նա ընկնում է: Ես շատ զայրացած էի, քանի որ լավ կադր էր: Շրջվեցի, որպեսզի տեսնեմ, թե ինչ է կատարվում, իսկ նա կորցրել էր գիտակցությունը»,-ասել է ռեժիսորը։

«Նա ուշաթափվել է ուրիշի նկարահանման ժամանակ։ Նա պարզապես օգնում էր այնտեղ, բայց ամեն ինչում այնպես էր ընդգրկված, որ կորցրեց գիտակցությունը։ Դա շատ պոետիկ է»,-հավելել է Արի Ասթերը։

Վերջերս համացանցում հայտնվեցին առաջին կադրերը նոր «Ջոկեր» ֆիլմի նկարահանումներից, որտեղ գլխավոր դերում հանդես է գալիս Խոակին Ֆենիքսը։ Ժապավենի շարունակության մեջ նկարահանվում են նաև Լեդի Գագան, Բրենդան Գլիսոնը, Զազի Բիթզը և Քեթրին Քիները: Սցենարը գրել են Թոդ Ֆիլիպսն ու Սքոթ Սիլվերը։ Նոր մասը կթողարկվի 2024 թվականի հոկտեմբերի 4-ին։

Աղբյուրը՝ style.news.am

Այս խորագրի վերջին նյութերը