Տնտեսական

01.04.2023 17:27


«Ռոսսելխոզնադզորը» դիմել է ՀՀ-ի անասնաբուժական ծառայությանը՝ ապրիլի 5-ից ՌԴ կաթնամթերքի մատակարարումը դադարեցնելու խնդրանքով

«Ռոսսելխոզնադզորը» դիմել է ՀՀ-ի անասնաբուժական ծառայությանը՝ ապրիլի 5-ից ՌԴ կաթնամթերքի մատակարարումը դադարեցնելու խնդրանքով

«Ռոսսելխոզնադզորը» դիմել է Հայաստանի անասնաբուժական ծառայությանը՝ ապրիլի 5-ից Ռուսաստան կաթնամթերքի մատակարարումը դադարեցնելու խնդրանքով․ ասվում է գերատեսչության հաղորդագրության մեջ։

«Հաշվի առնելով բանակցությունների արդյունքները և ստուգման անբավարար արդյունքները, որոնց մասին ավելի վաղ հաղորդվել էր, «Ռոսսելխոզնադզորը» դիմել է Հայաստանի անասնաբուժական ծառայությանը՝ 2023թ. ապրիլի 5-ից երկրի բոլոր ձեռնարկություններից դեպի Ռուսաստան կաթնամթերքի սերտիֆիկացումը կասեցնելու խնդրանքով»,- ասվում է զեկույցում։

Մարտի 20-24-ը Հայաստանի կաթ վերամշակող ձեռնարկություններում անցկացված ստուգումների արդյունքները քննարկվել են մարտի 31-ին Ռուսաստանի և Հայաստանի անասնաբուժական ծառայությունների միջև բանակցությունների ընթացքում։

«Հանդիպման ընթացքում հարց է բարձրացվել Հայաստանի անասնաբուժական ծառայության կողմից ռուս գնորդների համար կաթնամթերքի անվտանգությունը երաշխավորելու անհնարինության մասին»,-նշում է «Ռոսսելխոզնադզորը»,-«Մատակարարումը վերսկսելու հնարավորությունը հետագայում կքննարկվի»։

Աղբյուրը՝ yerkir.am

Այս խորագրի վերջին նյութերը