Լրահոս

05.10.2011 10:04


Բաշար Ասադ. «Եթե ՆԱՏՕ–ն հարձակվի Սիրիայի վրա, Դամասկոսը կուղղի իր հրթիռները Թել Ավիվի վրա»

Բաշար Ասադ. «Եթե ՆԱՏՕ–ն հարձակվի Սիրիայի վրա, Դամասկոսը կուղղի իր հրթիռները Թել Ավիվի վրա»

Սիրիայի նախագահ Բաշար Ասադը հայտարարել է, որ եթե ՆԱՏՕ–ն իր զորքերը փորձի ուղարկել Սիրիա, ապա Դամասկոսը հրթիռային հարվածներ կհասցնի Թել Ավիվին։

-Եթե Սիրիայի դեմ «աննորմալ» միջոցներ կիրառվեն, 6 ժամից ոչ ավել կպահանջվի, որ սիրիական հարյուրավոր հրթիռնեը հարված հասցնեն Թել Ավիվին և Գոլանի բարձունքներին,– հայտարարել է Ասադը Թուրքիայի արտգործնախարար Ահմեդ Դավութօղլուի հետ հանդիպման ժամանակ։

Ասադը նաև նշել է, որ ՆԱՏՕ–ի ուժերի հարձակման դեպքում սիրիական վարչակարգը պաշտպանող Իրանը «կգրոհի Պարսից ծոցում գտնվող ամերիկյան նավերը»։

Այս խորագրի վերջին նյութերը