Լրահոս

05.10.2011 09:55


Որ աշակերտները ապահով հասնեն դպրոց...

«Խոսքի իրավունք» միավորմանը ճարահատյալ դիմել են  Չարենցի փողոցի բնակիչներ և Ջոն Կիրակոսյանի անվան դպրոցի սաների ծնողներ, որոնք պահանջում են պատկան մարմիններից անհապաղ մաքրել դպրոցի դիմաց գտվող գետնանցումը:

Չարենցի փողոցի վրա գտնվող այդ գետնանցումը արդեն 2 օր է, վերածվել է ջրավազանի:

Ողջ անցումը, մոտ մեկուկես մետր բարձրությամբ, ծածկված է ջրով: Խցանված են անցումի ջրահեռացման համակարգերը:

Դավիթի խոսքով, ով  Ջոն Կիրակոսյանի անվան դպրոցի աշակերտ է ամեն անգամ, երբ անձրևներ է տեղում գրեթե նույն պատկերն է:

Այդ պատճառով մարդիկ հաճախ ստիպված փողոցը չեն կարող անցնել անցումով, և վտանգում են իրենց կյանքը: «Խոսքի իրավունք»-ը հորդորում է քաղաքապետ Կարեն Կարապետյանին զբաղվել այս խնդրով, որպեսզի մարդիկ ապահով երթևեկեն,իսկ աշակերտները անփորձանք հասնեն դպրոց:

«Խոսքի Իրավունք միավորում»

Այս խորագրի վերջին նյութերը