Լրահոս

05.10.2011 09:05


Այսօր ուսուցչի և կրթական ոլորտի աշխատողների մասնագիտական տոն է

Այսօր ուսուցչի  և կրթական ոլորտի աշխատողների մասնագիտական տոն է

Այսօր ուսուցչի և ամբողջ կրթական ոլորտի աշխատողների մասնագիտական տոն է: Հոկտեմբերի 5-ը, որպես ուսուցչի տոն հռչակվել է  ՅՈւՆԵՍԿՕ-ի կողմից՝ 1994 թվականին։ 1966թ. այդ օրն էր Փարիզում՝ ՅՈւՆԵՍԿՕ-ի և Աշխատանքի միջազգային կազմակերպության կողմից հրավիրված համատեղ կոնֆերանսում, ընդունվել «Ուսուցչի կարգավիճակի հետ կապված ուղեցույց» վերտառությամբ փաստաթուղթը, որն էլ դարձել է ուսուցիչների աշխատանքը կարգավորող առաջին միջազգային փաստաթուղթը:

Այսօր Ուսուցչի տոնը նշում է 100-ից ավելի պետություն։ ՄԱԿ-ն այս օրվա առթիվ առաջարկում է բոլորին մի պահ խորհել այն մասին, թե ինչպես է լավ ուսուցիչը փոխել իրենց կյանքը:

Հայաստանում Ուսուցչի օրը մինչև վերջերս նշվում էր հոկտեմբերի առաջին կիրակի օրը: Սակայն խորհրդարանի կողմից ընդունված «ՀՀ տոների ու հիշատակի օրերի մասին» օրենքում լրացում կատարելու մասին օրինագիծի համապատասխան, պաշտոնական տոնացույցում ամրագրվեց հոկտեմբերի 5-ը:

«7օր»–ը շնորհավորում բոլոր ուսուցիչների և կրթական ոլորտի աշխատողների մասնագիտական տոնը։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը