Տնտեսական

04.10.2011 18:16


Գյուղնախարարը վստահ է, որ գյուղացիներին օժանդակում են

Գյուղնախարարը վստահ է, որ գյուղացիներին օժանդակում են

Այսօր Գյումրիում գտնվող ՀՀ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանը, պատասխանելով այն հարցին, թե՞ ինչու համապատասխան քայլեր չի ձեռնարկվում գյուղատնտեսությունը ճգնաժամից դուրս բերելու համար, որի պատճառով գյուղացիները դժգոհում են պետությունից, պատասխանել է. «Տարիներ շարունակ չեն օգնել, հիմա օգնում ենք: Արդեն սկսել ենք, տեսնում եք ցածր տոկոսով վարկերը, օժանդակությունը, էլիտային սերմերի ներկրումը, որը կարելի է ասել անտոկոս ենք տալիս: Բացի այդ թունաքիմիկատները, պարարտանյութերը, սերմերը,գյուղտեխնիկան ավելացված արժեքից ազատեցինք: Բա՞ սրանք տեղաշարժեր չեն, քայլեր ենք ձեռնարկում, որ գյուղատնտեսությունը զարգանա եւ էդպես էլ կա»,- ասել է Սերգո Կարապետյանը:

Սակայն տարօրինակ կերպով Շիրակի մարզի գյուղացիական համայնքները Սերգո Կարապետայանի նշած դրական տեղաշարժերը չեն տեսնում եւ հավաստիացնում են, որ գյուղացու վիճակը օր օրի ավելի օրհասկան է դառնում:

Դերենիկ Մալխասյան

Գյումրի

Այս խորագրի վերջին նյութերը