Լարիսա Ալավերդյան. «Բնապահպանության նախարարությունն իր գործառույթները չի կատարում»
ՀՀ ԱԺ պատգամավոր, «Ժառանգություն» խմբակցության քարտուղար Լարիսա Ալավերդյանի հայտարարությունը 2011թ. հոկտեմբերի 4-ի Ազգային ժողովի նիստում
Հարգելի′ գործընկերներ,
Ձեր ուշադրությանն եմ ներկայացնում Սեւանա լճի աղետալի իրավիճակը Սեւանա լճի համար հիմնական ձեռակերտ աղետներն են` ինտենսիվ ճահճացումը, ջրի եւ հատակի նստվածքների բաղադրության վատթարացումը, ձկան անհետացումը, լճի աղտոտումը: Այս ամենի հետեւանքով հանրապետությունը յուրաքանչյուր տարի կորցնում է մի քանի միլիարդ դրամ, մի քանի հազար աշխատատեղ միմիայն լճում ձկան արժեքավոր տեսակների արդյունաբերական պաշարների ոչնչացման արդյունքում։ Իսկ ռազմավարական հեռանկարում մենք կորցնելու ենք 34 միլիարդ մ3 խմելու ջրի արժեքավոր աղբյուր, եւ այս կարեւորագույն ազգային ռեսուրսի կորուստը տեղի է ունենում աշխարհում, մասնավորապես, մեր տարածաշրջանում խմելու ջրի դեֆիցիտի աճի պայմաններում։
Արդեն 3 տարի է, ինչ գործում է Սեւանա լճի հարցերով զբաղվող հանձնաժողովը, որը ձեւավորվել է Հայաստանի Հանրապետության գործող նախագահի 2008թ. դեկտեմբերի 26-ի կարգադրությամբ։ Սակայն հանձնաժողովի գործունեության 3 տարիների ընթացքում լճի կյանքում դրական առաջխաղացում տեղի չի ունեցել։ Երկու տարբերակ կա` կամ հանձնաժողովը խելացի խորհուրդներ չի տալիս, կամ գործող Նախագահը չի հետեւում այդ խորհուրդներին։
Բնապահպանության նախարարությունը համարժեք չի արձագանքում մի շարք հանքարդյունաբերական ձեռնարկությունների անօրինական գործունեությանը։ Դրանցից ամենամեծ վնասը հասցնում է «Գեոփրոմայնինգ Գոլդ» ընկերությունը, որն իրականացնում է ոսկի պարունակող հանքի արդյունահանում բաց տարբերակով լճի ջրակուտակման ավազանում։ Նշված ընկերությունը, չունենալով թույլտվության անհրաժեշտ փաստաթղթեր եւ բնապահպանական փորձաքննության եզրակացություն` կառուցում է մի արտադրական համալիր, որի գործունեությունն արգելված է «Սեւանա լճի մասին» ՀՀ օրենքով` խախտելով նաեւ «Շրջակա միջավայրի վրա ազդեցության մասինե օրենքը: Բնապահպանության նախարարությունը յուրաքանչյուր տարի մանրաձուկ է բաց թողնում լիճ, մաքրում ափը բուսական մնացորդներից, անգամ թանկարժեք սարքավորումներ են ձեռք բերել 600 հազար եվրո արժողությամբ, ծառերի` ջրի տակ մնացած կոճղերի եւ թփերի վերացման համար։ Արդյունքում ունենք հետեւյալ պատկերը. ձուկը լճից անհետանում է, ջուրն անորականում, լիճը ,ծաղկումե, իսկ Կառավարությունն ամեն տարի բարձր է գնահատում պատկան մարմինների աշխատանքը։
Մամուլը ողողված է Սեւանա լճի էկոլոգիական վիճակի վատթարացման, ձկան անհետացման, օրինախախտումների մասին հաղորդագրություններով։ Ոչինչ չի խանգարում Հայաստանի հանրապետության գլխավոր դատախազությանը լճում ձկան անհետացման փաստով իրականացնել համապատասխան ստուգումներ եւ պատասխանատվության կանչել մեղավորներին։ Սակայն անգամ ԱԺ պատգամավորի գրավոր հարցումից հետո ՀՀ Գլխավոր դատախազությունը ոչինչ չի ձեռնարկել։
Այսպիսով բնապահպանության նախարարությունն իր գործառույթները չի կատարում, Կառավարությունը նրա աշխատանքն, ըստ էության, չի վերահսկում, գլխավոր դատախազությունն օրինախախտումները «չի նկատում», ինչի հետեւանքով մենք կորցնում ենք Սեւանը: