Լրահոս

04.10.2011 18:08


Սպարտակ Մելիքյան. «Դատական համակարգն այսօր դարձել է ամենաշահավետ բիզնես. կոռուպցիան ավելացել է»

ԱԺ հայտարարությունների ժամանակ ԱԺ ՀՀԿ խմբակցության  անդամ Սպարտակ Մելիքյանը հայտարարել է, թե դատական համակարգն այսօր դարձել է ամենաշահավետ բիզնես։

–Համակարգային բարեփոխումները, կաշառակերության և կոռուպցիայի դեմ պայքարը, ինչպես փորձը ցույց տվեց, կոչված էին այդ երևույթները նվազեցնելու միայն ցածր ու միջին օղակներում։ Այսօր դատական համակարգի բոլոր կոռուպցիոն լծակները կենտրոնացել են Վճռաբեկ դատարանի նախագահ Արման Մկրտումյանի և Քրեական գործերով պալատաի նախագահ Գագիկ Հարությունյանի ձեռքը։ Նրանց անձնական շահադիտությամբ և կոնկրետ հրահանգով են կայացվում դատական վճիռների մեծ մասը։ Այդպիսով դատավորների մեծ մասը զրկված է որևէ ինքնուրույն, արդար վճիռ կայացնելու  իրավունքից, իսկ չենթարկվողները պարզապես հեռացվում են աշխատանքից,–ասել է նա։

Ըստ Սպարտակ Մելիքյանի՝ մանր հանցագործություն կամ կենցաղային հողի վրա վիճաբանույան մեջ մտած քաղաքացիները ազատազրկվում են, իսկ բազմաթիվ թալանչիներ և մարդասպաններ, այդ թվում խաղաղ պայմաններում զինվորներին սպանողները հանգիստ վայելում են իրենց ազատությունը։

–Այս ամենին անտարբեր կոռումպացված մեր  պաշտոնյաները նաև կոռուպացիոն մեխանիզմները դատական  համարկգում շարունակում են աշխատել ժամացույցի պես. փոխվել են միայն միջնորդները և աճել են կաշառքի չափերը, այսպես մեծացնելով մեր պետությանն ու Ազգային անվտանգույանը սպառնացող վտանգը։ Ես գրավոր դիմել եմ ԱԺ նախագահին, որպեսզի  իմ ամբողջ  աշխատավարձն այսուհետ ուղղվի, իբրև ամենաարդար դատվոր, Արման Մկրտումյանին, որպեսզի ինչ–որ չափով բացվարարվի նրա ախարժակը և իրապես բարեփոխում լինի համակարգում։ Ժամանակն է, որ մեր երկրում իրերն իրենց իրական անունենրով  կոչվեն և ետ պահենք մեր երկիրը կործանանար անդունդի  եզրից և վերակնգնվի քաղաքացու վստահությունը մեր  երկրի հանդեպ,–ասել է նա։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը