Լրահոս

04.10.2011 17:33


Վահան Հովհաննիսյան. «Ֆիզիկայի ինստիտուտը դադարում է գիտական հիմնարկ լինելուց»

Վահան Հովհաննիսյան. «Ֆիզիկայի ինստիտուտը դադարում է գիտական հիմնարկ լինելուց»

ՀՅԴ բյուրոյի անդամ Վահան Հովհաննիսյանը Աժ հայտարարությունների ժամանակ խոսել է Ֆիզիկայի ինստիտուտի՝ վերափոխման և հիմնադրամ դառնալու կառավարության որոշման անընդունելիության մասին։  Նրա խոսքերով՝ այս որոշմամբ գիտական հիմնարկը, որը եղել է մեր գիտության հիմնական հենասյուներից մեկը, դադարում է այդպիսին լինելուց։

–Իրականացված դիտարկումը ցույց է տվել, որ Հայաստանի հետազոտությունների 25%–ը կատարվում է այս ինստիտուտի սահմաններում,–ընդգծել է ՀՅԴ բյուրոյի անդամը։

Վ. Հովհաննիսյանը դիմել է ՀՀ ԱԺ նախագահին և գիտության և կրթության հանձնաժողովի նախագահին, որպեսզի նախ և առաջ քննարկվի ա՛յս հարցը։ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը պատասխանել է, որ այդ հարցը կքննարկվի։

Այս խորագրի վերջին նյութերը