2011 թվականի հունվար-օգոստոս ամիսներին ՀՀ պետական բյուջեի կատարման ամփոփ բնութագիրը
ՀայաստանիՀանրապետության 2011 թվականիպետականբյուջեիմասին» ՀՀօրենքի 9-րդհոդվածի 11‑րդկետիև 11-րդհոդվածի 3-րդկետիպահանջներիցելնելով` պետությանդրամականմիջոցներիհամախմբվածհաշվառմաննպատակովպետականբյուջեիծրագրայինևփաստացիցուցանիշներումներառվելեննաևՀՀպետականհիմնարկներիհամարկառավարությանորոշումներովբացվածարտաբյուջետայինհաշիվներիհամապատասխանշրջանառությունը, ինչպեսնաևառանցսահմանափակմանպետականբյուջեիցկատարվողվճարումները: Նշվածմիջոցներըներառյալ2011 թվականի հունվար-օգոստոս ամիսներին ՀՀ պետականբյուջեիեկամուտներըկազմելեն ավելի քան 552.1մլրդդրամ, որից հարկային եկամուտները և պարտադիր սոցիալական ապահովության վճարները համապատասխանաբար շուրջ 430 մլրդ դրամ և 82 մլրդ դրամ` ապահովելով ութ ամիսների համար կանխատեսվող ցուցանիշների ամբողջական կատարումը և 88%-ով ՀՀ կառավարության իննամսյա ծրագիրը, իսկ ծախսերը` 566.9 մլրդ դրամ`ապահովելովպետական բյուջեի ծախսային ծրագրերի շրջանակներում պետական մարմինների կողմից սահմանված կարգով ստանձնած պարտավորությունների ամբողջական և ՀՀ կառավարության իննամսյա ծրագրի 81.1% կատարողական: Առանց արտաբյուջետային միջոցների եկամուտները կազմել են շուրջ 539.6 մլրդ դրամ, իսկ ծախսերը` 556.2 մլրդ դրամ:
ՀՀ պետական բյուջեի եկամուտները
Նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ պետական բյուջեի եկամուտներն աճել են 9.7%-ով կամ 48.8 մլրդ դրամով, որն ապահովվել է հարկերի ու տուրքերի, պարտադիր սոցիալական ապահովության վճարների և պաշտոնական դրամաշնորհների հաշվին, որոնք համապատասխանաբար 10%-ով (շուրջ 46.5 մլրդ դրամով) և 2.2 անգամ (շուրջ 6.9 մլրդ դրամով) գերազանցել են նախորդ տարվա համապատասխան ցուցանիշները: Հաշվետու ժամանակահատվածում այլ եկամուտները նվազել են 14%‑ով կամ 4.5 մլրդ դրամով:
2011 թվականի հունվար-օգոստոս ամիսների ընթացքում ՀՀ պետական բյուջե են մուտքագրվել շուրջ 430 մլրդ դրամ հարկային եկամուտներ ու պետական տուրքեր, որոնք կազմել են իննամսյա ծրագրի 88.6%-ը: 2010 թվականի նույն ժամանակահատվածի համեմատ նշված եկամուտներն աճել են 10%-ով կամ շուրջ 39.1 մլրդ դրամով: Հարկային եկամուտների աճը հիմնականում պայմանավորված է շահութահարկի, ավելացված արժեքի հարկի, եկամտահարկի և մաքսատուրքի աճով:
ՀՀ պետական բյուջեի ծախսերը
2010 թվականի նույն ժամանակահատվածի համեմատ պետական բյուջեի ծախսերն աճել են 7%‑ով կամ 37.1 մլրդ դրամով, ինչը հիմնականում պայմանավորված է կենսաթոշակների, այլ ծախսերի, պայմանագրային ծառայությունների ձեռքբերման, ոչ ֆինանսական ակտիվների գծով ծախսերի, դրամաշնորհների և պետական պարտքի սպասարկման ծախսերի աճով:
Ընթացիկ ծախսերը հաշվետու ժամանակահատվածում կազմել են 510.5 մլրդ դրամ` 82.7%-ով կատարելով իննամսյա ծրագիրը: Նախորդ տարվա համեմատ նշված ծախսերն աճել են 6.8%-ով կամ 32.5 մլրդ դրամով:
ՀՀ պետական բյուջեի պակասուրդը
2011 թվականի հունվար-օգոստոս ամիսներին ՀՀ պետական բյուջեն կատարվել է շուրջ 14.8 մլրդ դրամ պակասուրդով` կազմելով ինն ամիսների համար նախատեսված 72.1 մլրդ դրամի ընդամենը 20.5%-ը: Նշենք, որ նման ցուցանիշը հիմնականում պայմանավորված է այն հանգամանքով, որ իննամսյա ծրագրով նախատեսված պետական բյուջեի ազատ միջոցներից 58.4 մլրդ դրամ օգտագործելու փոխարեն հունվար-օգոստոս ժամանակահատվածում օգտագործվել է 12.2 մլրդ դրամ: Անցած ժամանակահատվածում պետական բյուջեի պակասուրդի ներքին ֆինանսավորումը կազմել է 14.4 մլրդ դրամ, արտաքին ֆինանսավորումը` 340.4 մլն դրամ:
2011 թվականի հունվար-օգոստոս ամիսների պետական բյուջեի կատարման օպերատիվ հաշվետվությունն ամբողջությամբ տեղադրված է ՀՀ ֆինանսների նախարարության պաշտոնական կայքէջի` www.minfin.am , <<նորություններ>> բաժնում:
[1] Պետական բյուջեի եկամուտներում, ծախսերում և պակասուրդի ֆինանսավորման աղբյուրներում ներառված չեն արտաքին աղբյուրներից ֆինանսավորվող նպատակային ծրագրեր իրականացնող գրասենյակներով շրջանառվող միջոցները:
2011 թվականի հունվար-օգոստոս ամիսներին ՀՀ պետական բյուջեի կատարման ամփոփ բնութագիրը
Հայաստանի Հանրապետության 2011 թվականի պետական բյուջեի մասին» ՀՀ օրենքի 9-րդ հոդվածի 11‑րդ կետի և 11-րդ հոդվածի 3-րդ կետի պահանջներից ելնելով` պետության դրամական միջոցների համախմբված հաշվառման նպատակով պետական բյուջեի ծրագրային և փաստացի ցուցանիշներում ներառվել են նաև ՀՀ պետական հիմնարկների համար կառավարության որոշումներով բացված արտաբյուջետային հաշիվների համապատասխան շրջանառությունը, ինչպես նաև առանց սահմանափակման պետական բյուջեից կատարվող վճարումները: Նշված միջոցները ներառյալ 2011 թվականի հունվար-օգոստոս ամիսներին ՀՀ պետական բյուջեի եկամուտները կազմել են ավելի քան 552.1 մլրդ դրամ, որից հարկային եկամուտները և պարտադիր սոցիալական ապահովության վճարները համապատասխանաբար շուրջ 430 մլրդ դրամ և 82 մլրդ դրամ` ապահովելով ութ ամիսների համար կանխատեսվող ցուցանիշների ամբողջական կատարումը և 88%-ով ՀՀ կառավարության իննամսյա ծրագիրը, իսկ ծախսերը` 566.9 մլրդ դրամ` ապահովելով պետական բյուջեի ծախսային ծրագրերի շրջանակներում պետական մարմինների կողմից սահմանված կարգով ստանձնած պարտավորությունների ամբողջական և ՀՀ կառավարության իննամսյա ծրագրի 81.1% կատարողական: Առանց արտաբյուջետային միջոցների եկամուտները կազմել են շուրջ 539.6 մլրդ դրամ, իսկ ծախսերը` 556.2 մլրդ դրամ: