Լրահոս

04.10.2011 15:36


Քննարկվել են համատեղ բժշկական կենտրոն ստեղծելու ծրագրին առնչվող հարցեր

Մայրաքաղաքի բուժհաստատությունների բազայի վրա, ժամանակակից միջազգային չափորոշիչներին համապատասխան համատեղ բժշկական կենտրոն ստեղծելու ծրագրին առնչվող հարցեր են քննարկվել Երևանի քաղաքապետ Կարեն Կարապետյանի և «Նովեկ Գրուպ» ընկերության ղեկավար Ժիրայր էպոյանի, վերջինիս հրավերով Երևանում գտնվող ճապոնական «M-TECH» կորպորացիայի նախագահ  Դ.Ռ. Պարկի, «YOUNG WOO» կորպորացիայի նախագահ Ջանգ-Իլ Սոյի, «DAE SUNG» ինժիներական և հետազոտական  ՍՊԸ  գործադիր տնօրեն Դո-Հան Կիմի հանդիպման ժամանակ։

Երևանի քաղաքապետին ներկայացնելով իրենց ուսումնասիրությունների նախնական արդյունքները՝  Ճապոնացի մասնագետները նշել են , որ թեև անելիքները քիչ չեն, այդուհանդերձ իրենք  տպավորված են ոլորտը կատարելագործելուն  ուղղված հայկական կողմի ջանքերով և համատեղ ծրագրերին օժանդակելու քաղաքապետարանի պատրաստակամությամբ։

Ձեռքբերված պայմանավորվածության համաձայն «Նովեկ Գրուպն» առաջիկայում արդեն ներդրումային կոնկրետ ծրագիր կներկայացնի։

Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչություն

 

Այս խորագրի վերջին նյութերը