Լրահոս

04.10.2011 15:25


Կարեն Ավագյանի պատասխանը Լևոն Տեր–Պետրոսյանին

Կարեն Ավագյանի պատասխանը Լևոն Տեր–Պետրոսյանին

Նորանկախ Հայաստանի պատմությունը ցույց է տվել, որ Սերժ Սարգսյանն այն ազգային-պետական գործիչներից է, ով միշտ էլ վճռորոշ պահերին չի խուսափել որոշում կայացնել ` պատասխանատվության բեռը վերցնելով սեփական ուսերին, հատկապես երբ այդպիսիք պակասում են դաշտում:

Ու երբեք էլ երկրի համար բախտորոշ շրջանում “ձեռքերը չի լվացել” եւ նեղացածի կեցվածք ընդունելով, մի կողմ քաշվել:

Ինչ վերաբերում է 96-ի եւ 2008–ի միջեւ զուգահեռներ տանելուն. ավելի քան համոզված եմ, որ 96–ի բախումը ողբերգական հետեւանքներ չունեցավ հենց այդ պատճառով, նաև այն պատճառով, որ այն ժամանակվա ընդդիմության առաջնորդները չսրեցին իրավիճակը եւ կոչ արեցին ժողովրդին տուն գնալ:

Շատ ժամանակ չի անցել եւ բոլորս էլ շատ լավ հիշում ենք, թե ինչպես էին Տեր-Պետրոսյանի թիմակիցները բորբոքված ժողովրդին կոչ անում զինվել քարերով եւ մետաղյա ձողերով, թե ինչպիսի բռնության կոչեր էին հնչում «հիմա»-ների ներքո, ինչպես էին առաջին քարերը ներտվում ու առաջին բռնությունը կիրառվում:

Կարեն Ավագյան ՀՀԿ պատգամավոր

Այս խորագրի վերջին նյութերը