Ինչպես տեղեկացնում են «500 ձայն» հետազոտական խմբից՝ հայաստանցիների 35 տոկոսը կարծում է, որ ՀՀ 2012 թ. խորհրդարանական և 2013 թ. նախահական ընտրությունների վրա ամենամեծ ազդեցությունը կունենան ավելի վաղ կայանալիք ՌԴ Պետդումայի և նախագահական ընտրությունները: Ի դեպ, ուսումնասիրությունը կատարվել էր նախքան «Единая Россия»- ի հայտնի համագումարը:
Հավանական ազդեցության հաջորդ ցուցանիշը` 20 տոկոս, ժողովրդի սոցիալական վիճակն է, 18 տոկոսը` երկրի տնտեսական վիճակը:
Ընտրությունների վրա ավելի նվազ ազդեցությունը կունենան Ղարաբաղի խնդիրը` 15 տոկոս և ներքին ակտիվությունը` 12:
Ըստ ուսումնասիրության արդյունքների ՀՀ առաջիկա համապետական ընտրությունների արդյունքների վրա հիմնականում ազդելու են երկու գործոն` երկրում առկա սոցիալ-տնտեսական վիճակը և Ռուսաստանում տեղի ունեցող քաղաքական պրոցեսները:
«500 ձայնի» նոր հարցումները