Լրահոս

04.10.2011 14:44


Գ. Սահակյան. «Ես կողմ եմ երկխոսությանը, բայց ինձ համար տհաճ է նրանց հետ նստել սեղանի շուրջ»

Գ. Սահակյան. «Ես կողմ եմ երկխոսությանը, բայց ինձ համար տհաճ է նրանց հետ նստել սեղանի շուրջ»

Լրագրողների հետ հանդիպման ժամանակ, անդրադառնալով ՀԱԿ–իշխանություն երկխոսությանը, ԱԺ ՀՀԿ խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանը նշել է.

–Ես շատ դեմ եմ, որ կոալիցիայի աշխատանքային խումբը խիստ ցերեմոնիկ կերպով է մոտենում։ Երկխոսությունը անընդհատական գործընթաց է, դա պարտադրական գործընթաց չէ, որ այսօր ուզում ես, վաղը չես ուզում։ Եթե ՀԱԿ–ը մտածում է դադարեցնել երկխոսությունը, հետո ժողովուրդ հավաքել ու նորից երկխոսության մտնի, մենք խաղալիք չենք։

Նա կարծում է որ երկխոսությունը պետք է շարունակվի։

Դիտարկմանը, թե ինքը հայտարարել է, որ իրեն տհաճ է երկխոսության նստել ՀԱԿ–ի հետ, Գալուստ Սահակյանն ասել է. «Ես կողմ եմ երկխոսությանը, բայց ինձ համար տհաճ է նրանց հետ նստել սեղանի շուրջ»։

Ինչ վերաբերում է Ազատության հրապարակում տեղի ունեցող ՀԱԿ–ի հանրահավաքին, Գ. Սահակյանն ասել է.

–Ես մեկ օր էլ չէի թողնի, քանի որ այն անօրինական է։ Ոստիկանությունը իր լիազորություններով պետք է հանդես գա ու օրենքի շրջանակներում արգելի ապօրինի հանրահավաքը։ Ես գտնում եմ, որ դա բացասական հետևանքենրի կբերի,–ապա հավելել է.

–Այն ժամանակ էլ իշխանությունները չկիրառեցին օրենքը, ինչի պատճառով տեղի ունեցավ մարտի 1–ը։ Եթե Լևոն Տեր–Պետրոսյանը ուզենա կկրկնվի մարտիմեկյան դեպքերը։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը