Արծվիկ Մինասյան. «2012թ բյուջեն կառավարության կողմից ավելի շատ նախընտրական բյուջեի է նմանվում»
Ինչպես արդեն տեղեկացրել էինք, ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանի գլխավորությամբ ՀՀ կառավարությունը հավանություն է տվել ՀՀ 2012 թ. պետբյուջեի նախագծին։ Իր խոսքում անդրադառնալով 2012 թ. պետբյուջեի նախագծին Տիգրան Սարգսյանը նշել է, որ այն իրականացնելու համար լարված աշխատանք է անհրաժեշտ։ 2012 թ. նախատեսվում է ավելացնել սոցիալական ծախսերը, առաջին հերթին` կենսաթոշակներն ու նպաստները:
«7օր»-հետ զրույցում ՀՅԴ խմբակցության անդամ, ԱԺ ֆինանսահարկայաին և բյուջետային հարցերով մշտական հանձնաժողովի փոխնախագահ ԱրծվիկՄինասյանը անդրադառնալով այս նախագծին ասել է, թե բյուջեն դեռ մանրամասն քննարկման կարիք ունի:
-Այս պահին արագ արձագանքս այն է, որ այն ինչ անում է կառավարությունըթեևկարևոր, բայցավելիշատնախընտրականբյուջեիէնմանվումևկիսատ-պռատքայլէ, որովհետև չի կարելի, երբ որ կենսաապահովման նվազագույն բյուջեն 63 հազ է, նախատեսել դրանց կրկանակի անգամ ավելի քիչ կենսաթոշակ և նպաստ և համարել, որ սոցիալական ուղղվածության մեծածավալ ծախսեր է իրականացվում: Համարում ենք, որ քայլը կարևոր, բայց թերի է, բայց գտնում ենք, որ լիրաժեք լուծում տալու համար այս կառավարությունը պետք է ամբողջական վերանայում իրականացնի ծրագրերում, կամ եթե ի վիճակի չի` պետք է հեռանա,-ասել է նա:
Արծվիկ Մինասյան. «2012թ բյուջեն կառավարության կողմից ավելի շատ նախընտրական բյուջեի է նմանվում»
Ինչպես արդեն տեղեկացրել էինք, ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանի գլխավորությամբ ՀՀ կառավարությունը հավանություն է տվել ՀՀ 2012 թ. պետբյուջեի նախագծին։ Իր խոսքում անդրադառնալով 2012 թ. պետբյուջեի նախագծին Տիգրան Սարգսյանը նշել է, որ այն իրականացնելու համար լարված աշխատանք է անհրաժեշտ։ 2012 թ. նախատեսվում է ավելացնել սոցիալական ծախսերը, առաջին հերթին` կենսաթոշակներն ու նպաստները:
«7օր»-հետ զրույցում ՀՅԴ խմբակցության անդամ, ԱԺ ֆինանսահարկայաին և բյուջետային հարցերով մշտական հանձնաժողովի փոխնախագահ Արծվիկ Մինասյանը անդրադառնալով այս նախագծին ասել է, թե բյուջեն դեռ մանրամասն քննարկման կարիք ունի:
-Այս պահին արագ արձագանքս այն է, որ այն ինչ անում է կառավարությունը թեև կարևոր, բայց ավելի շատ նախընտրական բյուջեի է նմանվում և կիսատ-պռատ քայլ է, որովհետև չի կարելի, երբ որ կենսաապահովման նվազագույն բյուջեն 63 հազ է, նախատեսել դրանց կրկանակի անգամ ավելի քիչ կենսաթոշակ և նպաստ և համարել, որ սոցիալական ուղղվածության մեծածավալ ծախսեր է իրականացվում: Համարում ենք, որ քայլը կարևոր, բայց թերի է, բայց գտնում ենք, որ լիրաժեք լուծում տալու համար այս կառավարությունը պետք է ամբողջական վերանայում իրականացնի ծրագրերում, կամ եթե ի վիճակի չի` պետք է հեռանա,-ասել է նա:
7or.am