Երկրաֆիզիկոսների և սեյսմաբանների միջազգային գիտաժողով Գյումրիում
Սույն թվականի հոկտեմբերի 4-ին Գյումրիում իր աշխատանքները կսկսի «Երկրաֆիզիկայի եւ ինժեներային սեյսմաբանության արդի հիմնախնդիրները» միջազգային գիտաժողովը` նվիրված ՀՀ ԳԱԱ Ա.Նազարովի անվան երկրաֆիզիկայի և ինժեներային սեյսմաբանության ինստիտուտի 50 ամյակին: Գիտաժողովին կմասնակցեն Ռուսաստանից, Վրաստանից եւ Իրանից ժամանած գիտնականներ: Կքննարկվեն երկրաֆիզիկայի, ինժեներային սեյսմաբանության, սեյսմակայուն շինարարության գիտական և կիրառական հիմնախնդիրները, «ՀՀ սեյսմիկ անվտանգության համակարգի զարգացման հայեցակարգով նախատեսնված սեյսմիկ ռիսկի նվազեցման միջոցառումների» ծրագրի իրականացման խնդիրները:
Շնորհիվ ակադեմիկոս Ա.Նազարովի անցյալ դարի 60-70-ական թվականներին երկրաֆիզիկայի և ինժեներային սեյսմաբանության ինստիտուտը ձեռք բերեց համընդհանուր ճանաչում, իսկ որոշ գիտական ուղղությունների գծով նախկին ԽՍՀՄ-ի հանրապետությունների շրջանում դարձավ գլխավոր գիտական կազմակերպություն:
ՀՀ ԳԱԱ Ա.Նազարովի անվան երկրաֆիզիկայի և ինժեներային սեյսմաբանության ինստիտուտի վերջին շրջանի կարևոր գիտական ձեռքբերումներից են ՀՀ տարածքի 1:200 000 մասշտաբի երկրակեղևի եռաչափ կառուցվածքադինամիկ մոդելի ստեղծումը, սեյսմիկ վտանգի և ռիսկի գնահատման ուղղությամբ կատարված գիտամեթոդական և կիրառական հետազոտությունները, այդ թվում` արդեն իսկ կազմված ՀՀ տարածքի սեյսմիկ գոտիավորման 1:200 000 մասշտաբի որակապես նոր տիպի քարտեզը:
Գիտաժողովն իր աշխատանքները կշարունակի մինչեւ հոկտեմբերի 7-ը:

ՀՀ ԳԱԱ Տեղեկատվական-վերլուծական կենտրոն