Լրահոս

04.10.2011 12:52


Արվեստագետ. «Հայ երիտասարդները անգրագետ են...»

Արվեստագետ. «Հայ երիտասարդները անգրագետ են...»

Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ գրագողության խնդիրների մասին են խոսել հոգեբանական գիտությունների դոկտոր Սամվել Խաչատրյանը, Ֆիզմաթ գիտությունների դոկտոր Արթուր Իշխանյանը և արվեստագետ Արմինե Բաղդասարյանը։

Սամվել Խուդոյանը նշեց, որ ինտերնետի առկայությունը մեծապես նպաստում է գրագողության տարածմանը։ Հոգեբանի խոսքերով՝ պետք է զանազանել նպատակաուղղված և ոչ կանխամտածված գրագողությունները։ Բանախոսը դեպք չի հիշում, երբ գիտական աստիճանից զրկել են գրագողության համար, սակայն զրկում են աշխատանքից։

–Գրագողության պայքարի համար անհրաժեշտ է «անտիպլագիատ» ծրագրի հայերեն տարբերակը,–շեշտել է հոգեբանը։ Ըստ նրա՝ տնտեսագիտության, հոգեբանության, իրավաբանության, մանկավարժության ոլորտներում գրագողությունը շատ տարածված է։ Բանախոսի խոսքերով՝ անհրաժեշտ է խումբ ստեղծել, որը կպայքարի գրագողության դեմ, ինչպես նաև պատասխանատվության ենթարկվի գրագողություն անողը։

Արմինե Բաղդասարյանն ընդգծել է, որ հայ երիտասարդները անգրագետ են և այդ պատճառով էլ օգտվում են գրագողությունից։

«Արվեստի և մշակույթի բնագավառը շատ ավելի խիստ է վերաբերվում այս հարցին և շատ հեշտ է տարբերակել գրագողությունը,–ընդգծել է նա։

Իսկ Արթուր Իշխանյանը ասել է, որ գրագողությունը ֆիզիկայի ոլորտում հարյուր անգամ բարվոք է՝ ի համեմատ մյուս ասպարեզների հետ։ Ըստ նրա՝ միջազգային գիտությանը Հայաստանից տրվող արդյունքի 95%–ը տալիս է բնագիտության ոլորտը, որից 55%–ը բաժին է ընկնում ֆիզիկա գիտությանը։

Անդրադառնալով գիտնականների ներկայիս թվին՝ Ա. Իշխանյանը նշել է.

–Խոհրդային միության վերջին տարիներին Հայաստանի գիտնականների թիվը հասնում էր 27 հազարի։ Իսկ այժմ Հայասատնում ընդհանուր առմամբ կա 4-4,5 հազար գիտնական,–ու հավելել, որ այդ ցուցանիշը աշխարհի միջինից ցածր է մոտ երկու անգամ։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը