Հոկտեմբերի 2-ին`ժամը21.33-ին ահազանգ է ստացվել, որ Վայոց ձորի մարզում` Եղեգնաձոր-Մարտունի ավտոճանապարհի 5-րդ կմ-ում տեղի է ունեցել ավտոպատահար և անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել մարզային փրկարարական վարչության փրկարարական ջոկատը:
Դեռևս չպարզված հանգամանքներում բախվել են ‘’ՎԱԶ-2103’’ մակնիշի 56 ՏՍ 664 պետհամարանիշի (վարորդ,1981 թվականին ծնված Արտյուշա Հարությունյան) և ‘’Ֆորդ Տրանզիտ’’ մակնիշի 17 ԼՍ 176 պետհամարանիշի(վարորդ,1965 թվականին ծնված Զոհրաբ Մանվելյան) ավտոմեքենաները,ինչի հետևանքով ‘’ՎԱԶ-2103’’ մակնիշի ավտոմեքենայի ուղևոր Կ. Մխիթարյանը տեղում մահացել է, իսկ Ա. Հարությունյանը, ‘’Ֆորդ Տրանզիտ’’ ավտոմեքենայի վարորդ Զ.Մանվելյանը, ուղևորներ`1996 թվականին ծնված Դավիթ Մանվելյանը և 1971թվականին ծնված Հասմիկ Մուրադյանը տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Եղեգնաձոր քաղաքի հիվանդանոց:
Փրկարարների օգնությամբ ավտոմեքենայից դուրս է բերվել Կ. Մխիթարյանի դին և հանձնվել շտապօգնության աշխատակիցներին:
Ըստ բժիշկների` Ա. Հարությունյանի վիճակը գնահատվել է ծանր, իսկ մյուս տուժածներինը` միջին ծանրության:
Ավտոպատահար՝ Վայոց Ձորում
Հոկտեմբերի 2-ին`ժամը 21.33-ին ահազանգ է ստացվել, որ Վայոց ձորի մարզում` Եղեգնաձոր-Մարտունի ավտոճանապարհի 5-րդ կմ-ում տեղի է ունեցել ավտոպատահար և անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: