Այսօր լրագրողնդրի հետ հանդիպման ժամանակ ՀՀ նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանն անդրադարձել է Ամանորի նախաշեմին ձվի գների կտրուկ բարձրացմանն ու ապրանքատեսակի խանութներից վերանալու խնդրին։«Ես ենթադրում եմ, որ ձվի շուկան ուզում են տալ մեկին, ենթադրում եմ՝ Ջրառատի թռչնաֆաբրիկայի տնօրենին»,-ասել է Հ. Բագրատյանը։
Ինչ վերաբերում է Ազգային վիճակագրական ծառայության տարեվերջին ներկայացված այն տեղեկությանը, թե 2010թ.-ին երկրում 700 մլն ձու է արտադրվել՝ նախկին վարչապետը նշեց. «Դա խայտառակ սուտ է։ Ես Հայաստանի վիճվարչության պետին և վարչապետին մակրոէկոնոմիկայի դասախոսության եմ հրավիրում։ Եթե բնակչության թիվը նվազում է, ձվի արտադրության քանակը 500 մլն-ից հասնում է 700 մլն-ի, ապրանքը ո՞նց է թանկանում։ Ստացվում է՝ մենք յուրաքանչյուրս ամեն օր ուտում ենք երեք հատ ձու։ Այսպիսի բան հնարավոր չէ։ Այն օրվանից, երբ Տիգրան Սարգսյանը մտել է այս կառավարություն, որևէ վերլուծություն չի եղել»,- ընդգծել է Հ. Բագրատյանը։
Ձվի շուկան ուզում են տալ մեկի՞ն