Լրահոս

04.10.2011 11:08


Վենետիկում կազմակերպել է Հայաստանի և Վենետո մարզի միջև զբոսաշրջության խթանմանը նվիրված աշխատանքային համաժողով

Հայաստանի ազգային մրցունակության հիմնադրամը Իտալիայի Վենետո մարզի, Վենետիկի առևտրի պալատի և Սուրբ Ղազարի Մխիթարյան միաբանության հետ համատեղ, սույն թվականի հոկտեմբերի 4-ին Վենետիկում կազմակերպել է Հայաստանի Հանրապետության և Վենետո մարզի միջև զբոսաշրջության խթանմանը նվիրված աշխատանքային համաժողով:

Համաժողովին մասնակցում են երկու երկրների շուրջ 55 ընկերություններ: Նոյեմբեր ամսին նախատեսվում է պատասխան համաժողովի կազմակերպումը Երևանում:

Համաժողովին բացման խոսքով հանդես եկավ ՀԱՄՀ գործադիր տնօրեն Արման Խաչատուրյանը և ներկայացրեց զբոսաշրջության ոլորտում Վենետո-Հայաստան համագործակցության զարգացման հնարավոր ուղիները:

Հանդիպումներ են նախատեսված մարզային իշխանությունների ներկայացուցիչների, Վենետիկի առևտրի պալատի նախագահի և տեղի հայ համայնքի հետ:

Հայաստանի ազգային մրցունակության հիմնադրամի Հանրային կապերի գրասենյակ

Այս խորագրի վերջին նյութերը