Բողոքի ակցիա Կապի և տրանսպորտի նախարարության շենքի դիմաց
Այսօր Կապի եւ տրանսպորտի նախարարության շենքի դիմաց բողոքի ակցիային մասնակցելու ենք հրավիրում բոլոր անձանց, ովքեր աշխատանքի են գնացել լեփլեցուն «գազելներով»: Հիշեցնենք մեկ անգամ եւս. Նման երթեւկությունն առնվազն ոչ մարդկային է եւ ստորացուցիչ:
Արդեն մի քանի ամիս է, ինչ «Արժանապատիվ տրանսպորտ» նախաձեռնությունը պահանջում է շտկել իրավիճակը. քաղաքապետարանից եւ տրասնպորտի նախարարությունից հայտնեցին, թե շուտով նոր ավտոբուսներ ի հայտ կգան, սակայն այդ հայտարարությունները մնացին իբրեւ զուտ հայտարարություն:
Ոլորտում բարեփոխումներ իրականացնելու փոխարեն Տրանսպորտի նախարարությունն ու այլ պատկան մարմիններն սկսել են խոչընդոտել մարզեր-Երեւան երթեւեկությունը:
«Արժանապատիվ տրանսպորտ» քաղաքացիական նախաձեռնությունն այսօր 17.00 տրանսպորտի նախարար Մանուկ Վարդանյանին կհանձնի սեփական հրաժարականի տեքստը:
Հ.Գ. Երեկ առավոտյան նախաձեռնության անդամ Արման Ղարիբյանը հանդիպել էր Նիկոլ Փաշինյանին, առաջարկել բարձրաձայնել մարզերից Երեւան եկող տրանսպորտի խոչընդոտների հարցը, հայտարարել մարդկանց այն մասին, որ հոկտեմբերի 4-ին, ժամը 17:00-ին «Արժանապատիվ տրանսպորտը» բողոքի ակցիա է իրականացնելու տրանսպորտի նախարարության դիմաց: Նիկոլը նրան ասել էր` կմտածենք եւ երեկոյան կհանդիպենք, կհայտնենք մեր որոշումը:
Մինչ երեկո ուղարկեցինք գրեթե նույն բովանդակության հարց ՀԱԿ-ի էլ. հասցեին, որպեսզի Լեւոն Տեր-Պետրոսյանն ասուլիսի ժամանակ պատասխանի:
Երեկոյան` մինչ ասուլիսի սկսվելը, նախաձեռնության անդամներից Անի Հովհաննիսյանը կրկին խոսեց Նիկոլ Փաշինյանի հետ, թե արդյո՞ք մտածել են մեր բարձրացրած հարցի շուրջ եւ որպես ընդդիմություն, ի՞նչ են նախաձեռնում: Նիկոլ Փաշինյանը պատասխանել է, թե ,Արժանապատիվ տրանսպորտիե ուղղած հարցը կհնչի ասուլիսի ժամանակ, եւ կիմանանք պատասխանը:
Կարդացին 500 հարցերից մոտ 30-ը, ինչպես Տեր-Պետրոսյանը նշեց, մոտ 7 տոկոսը: «Արժանապատիվ տրանսպորտ»-ի ուղղած հարցն այդպես էլ չհնչեց: Փոխարենը հնչեցին հարցեր` կապված Լեւոն Տեր-Պետրոսյան քաղաքական գործչի եւ անձի հետ:
ԼեւոնՏեր-Պետրոսյանիասուլիսըվերածվեց«Լևոնիանձիմեծարմաներեկոյի», վերջումէլկրկինհայտարարեցին, թեուզումենարտահերթնախագահականընտրություններ:
Արդենբոլորիսէլպարզդարձավ, որոչիշխանությունըեւոչիշխանությանձգտողմարմիններնանհանգստացածչենմերխնդիրներով, հասարակմարդու, քաղաքացուհոգսերով:
Մեր խնդիրների լուծումը մենք պիտի տանք` առանց վստահելու որեւէ քաղաքական ուժի:
Այնպես որ, հոկտեմբերի 4-ին, Տրանսպորտի նախարարության շենքի առջև (Հանրապետության Հրապարակ), 17:00-ԻՆ սպասում ենք բոլոր նրանց, ովքեր վստահում ու հավատում են միայն սեփական կամքին ու չեն պատրաստվում կուրորեն հավատալ որեւէ քաղաքական ուժի:
Բողոքի ակցիա Կապի և տրանսպորտի նախարարության շենքի դիմաց
Այսօր Կապի եւ տրանսպորտի նախարարության շենքի դիմաց բողոքի ակցիային մասնակցելու ենք հրավիրում բոլոր անձանց, ովքեր աշխատանքի են գնացել լեփլեցուն «գազելներով»: Հիշեցնենք մեկ անգամ եւս. Նման երթեւկությունն առնվազն ոչ մարդկային է եւ ստորացուցիչ:
Արդեն մի քանի ամիս է, ինչ «Արժանապատիվ տրանսպորտ» նախաձեռնությունը պահանջում է շտկել իրավիճակը. քաղաքապետարանից եւ տրասնպորտի նախարարությունից հայտնեցին, թե շուտով նոր ավտոբուսներ ի հայտ կգան, սակայն այդ հայտարարությունները մնացին իբրեւ զուտ հայտարարություն:
Ոլորտում բարեփոխումներ իրականացնելու փոխարեն Տրանսպորտի նախարարությունն ու այլ պատկան մարմիններն սկսել են խոչընդոտել մարզեր-Երեւան երթեւեկությունը:
«Արժանապատիվ տրանսպորտ» քաղաքացիական նախաձեռնությունն այսօր 17.00 տրանսպորտի նախարար Մանուկ Վարդանյանին կհանձնի սեփական հրաժարականի տեքստը: Հ.Գ. Երեկ առավոտյան նախաձեռնության անդամ Արման Ղարիբյանը հանդիպել էր Նիկոլ Փաշինյանին, առաջարկել բարձրաձայնել մարզերից Երեւան եկող տրանսպորտի խոչընդոտների հարցը, հայտարարել մարդկանց այն մասին, որ հոկտեմբերի 4-ին, ժամը 17:00-ին «Արժանապատիվ տրանսպորտը» բողոքի ակցիա է իրականացնելու տրանսպորտի նախարարության դիմաց: Նիկոլը նրան ասել էր` կմտածենք եւ երեկոյան կհանդիպենք, կհայտնենք մեր որոշումը: Մինչ երեկո ուղարկեցինք գրեթե նույն բովանդակության հարց ՀԱԿ-ի էլ. հասցեին, որպեսզի Լեւոն Տեր-Պետրոսյանն ասուլիսի ժամանակ պատասխանի: Երեկոյան` մինչ ասուլիսի սկսվելը, նախաձեռնության անդամներից Անի Հովհաննիսյանը կրկին խոսեց Նիկոլ Փաշինյանի հետ, թե արդյո՞ք մտածել են մեր բարձրացրած հարցի շուրջ եւ որպես ընդդիմություն, ի՞նչ են նախաձեռնում: Նիկոլ Փաշինյանը պատասխանել է, թե ,Արժանապատիվ տրանսպորտիե ուղղած հարցը կհնչի ասուլիսի ժամանակ, եւ կիմանանք պատասխանը: Կարդացին 500 հարցերից մոտ 30-ը, ինչպես Տեր-Պետրոսյանը նշեց, մոտ 7 տոկոսը: «Արժանապատիվ տրանսպորտ»-ի ուղղած հարցն այդպես էլ չհնչեց: Փոխարենը հնչեցին հարցեր` կապված Լեւոն Տեր-Պետրոսյան քաղաքական գործչի եւ անձի հետ: Լեւոն Տեր-Պետրոսյանի ասուլիսը վերածվեց «Լևոնի անձի մեծարման երեկոյի», վերջում էլ կրկին հայտարարեցին, թե ուզում են արտահերթ նախագահական ընտրություններ: Արդեն բոլորիս էլ պարզ դարձավ, որ ոչ իշխանությունը եւ ոչ իշխանության ձգտող մարմիններն անհանգստացած չեն մեր խնդիրներով, հասարակ մարդու, քաղաքացու հոգսերով: Մեր խնդիրների լուծումը մենք պիտի տանք` առանց վստահելու որեւէ քաղաքական ուժի: Այնպես որ, հոկտեմբերի 4-ին, Տրանսպորտի նախարարության շենքի առջև (Հանրապետության Հրապարակ), 17:00-ԻՆ սպասում ենք բոլոր նրանց, ովքեր վստահում ու հավատում են միայն սեփական կամքին ու չեն պատրաստվում կուրորեն հավատալ որեւէ քաղաքական ուժի:
«Արժանապատիվ տրանսպորտ» քաղաքացիական նախաձեռնություն