Այսօր ԵԽԽՎ լիագումար նիստի առաջին օրը ելույթ է ունեցել ՀՀ պատվիրակության անդամ Նաիրա Զոհրաբյանը, որը ԵԽԽՎ նախագահ Մեվլութ Չավուշօղլուն մեղադրել է կամայականության եւ պաշտոնական դիրքի չարաշահման մեջ:
«Այս էլ որերորդ անգամ ԵԽԽՎ նախագահը, չարաշահելով իր պաշտոնական դիրքը եւ ցուցաբերելով բացարձակ կամայականություն` խոչընդոտում է իմ` որպես հայկական պատվիրակության անդամի գործունեությանը ԵԽԽՎ-ում: Հղում անելով կանոնակարգի ինչ – որ դրույթի, Չավուշօղլուն ինձ ուղղակիորեն զրկում է խոսքի իրավունքից: Սա այլ կերպ, քան ԵԽԽՎ նախագահի կողմից պաշտոնական դիրքի չարաշահում եւ կամայականություն` հնարավոր չէ համարել: Եվ ես հրավիրում եմ ԵԽ գլխավոր քարտուղար Թյորբորն Յագլանդի, ինչպես նաեւ ԵԽԽՎ պատգամավորների ուշադրությունը Չավուշօղլուի կողմից հետեւողականորեն իրականացվող կամայականության նկատմամբ», - ԵԽԽՎ ամբիոնից հայտարարել է Ն. Զոհրաբյանը:
Ի պատասխան նրա հայտարարության, նիստը նախագահող Մեվլութ Չավուշօղլին պատասխանել է, որ ինքը գործում է ԵԽԽՎ կանոնակարգի համաձայն:
Հիշեցնենք, որ համաձայն այդ կանոնակարգի, եթե անգամ ԵԽԽՎ որեւէ պատգամավոր հերթագրվածների ցուցակում առաջինն է, ԵԽԽՎ նախագահը կարող է նրան ընդհանրապես ելույթի հնարավորություն չտալ, ինչը Զոհրաբյանի դեպքում պարբերաբար անում է Չավուշօղլուն: Ի դեպ, նիստից հետո Նաիրա Զոհրաբյանը մոտեցել է Չավուշօղլուն եւ ասել է, որ նա դեռ պատասխան է տալու պաշտոնական դիրքը չարաշահելու եւ խայտառակ կամայականությունների համար:
Նաիրա Զոհրաբյանը մեղադրել է Չավուշօղլուն