Լրահոս

03.10.2011 21:42


Կարապետ Ռուբինյան. «Չգիտեմ՝ ո՞նց է նման թյուրիմացության մեջ հայտնվել պարոն Տեր-Պետրոսյանը»

Կարապետ Ռուբինյան. «Չգիտեմ՝ ո՞նց է նման թյուրիմացության մեջ հայտնվել պարոն Տեր-Պետրոսյանը»

«7օր»–ն արդեն տեղեկացրել է, որ քիչ առաջ Ազատության հրապարակում տեղի ունեցած մամուլի ասուլիսի ժամանակ Լևոն Տեր–Պետրոսյանը պատասխանել է «ինչու՞ հրապարակում չեն վճռական գործողությունների կոչ անողները՝ Արարատ Զուրաբյանը, Ժիրայր Սեֆիլյանը, Տիգրան Խզմալյանը, Կարապետ Ռուբինյանը և այլք» հարցին։

«7օր»–ի խնդրանքով Տեր–Պետրոսյանի այս խոսքերը մեկնաբանել է Կարապետ Ռուբինյանը։

–Չգիտեմ՝ ո՞նց է նման թյուրիմացության մեջ հայտնվել պարոն Տեր-Պետրոսյանը: Բնականաբար, բոլոր թվարկված անձանց անունից չեմ կարող խոսել, բայց ստացվում է, որ բոլոր նրանք, ովքեր ինչ-ինչ հարցերում համարձակություն են ունեցել չհամաձայնվել Տեր-Պետրոսյանի վարած քաղաքականության հետ, խռովկաններ են: Կարծեմ խռովելը մինչ այս քաղաքական կատեգորիա չէր: Իսկ ժողովրդից խռովելու մասին իր առաջ քաշած վարկածը ոչ այլ ինչ է, քան հանրահավաքի մասնակիցներին իրենից «խռովածների» դեմ տրամադրելու փորձ,–պատասխանել է Կ. Ռուբինյանը։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը