Լրահոս

03.10.2011 20:38


Կոալիցիան ՀԱԿ–ին ասաց՝ «ո՛չ»

Կոալիցիան ՀԱԿ–ին ասաց՝ «ո՛չ»

Կոալիցիայի աշխատանքային խումբը մոտ երկու ժամ քննարկելուց հետո պատասխանեց երկխոսությունը սկսելու ՀԱԿ–ի առաջարկին։ ՀՀԿ–ական Գագիկ Մինասյանն ասել է, որ երկխոսությունը շարունակելու ՀԱԿ-ի առաջարկը կքննարկեն այն ժամանակ, երբ անօրինական հավաքները կդադարեցվեն:

ՀԱԿ-ի շուրջօրյա հանրահավաքի դադարեցումը նախապայման է երկխոսության վերսկսման համար: Կոալիցիան կսպասի մինչև դրա ավարտը, որից հետո որոշում կկայացվի երկխոսության շարունակության հարցում,–հայտարարել է Գագիկ Մինասյանը,–մենք անընդունելի ենք համարում իշխանությունների օրինական գործողությունները խեղաթյուրելը, անհարկի քաղաքականացնելը և մատի փաթաթան դարձնելու միջոցով երկխոսության վիժեցումը, միաժամանակ հուսով ենք, որ ՀԱԿ-ի մեր գործընկերները վերջնականապես հասկացան, որ հարցեր քննարկելու և լուծումներ գտնելու միակ արդյունավետ ճանապարհը երկխոսության սեղանի շուրջ աշխատանքը շարունակելն է: Ափսոսում ենք, որ այդքան ժամանակ ենք կորցրել: Միևնույն ժամանակ, չենք կարծում, որ ՀԱԿ–ի կողմից անցկացվող անօրինական հավաքի պայմաններում երկխոսությունը վերսկսելը այն արդյունավետ կդարձնի: Մենք կսպասենք այդ անօրինական գործընթացի ավարտին, որից հետո կքննարկենք ՀԱԿ ներկայացուցիչների հետ մեր հանդիպման մանրամասները։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը